Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դի Միջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումին Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել Պակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհեր Երևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. Ավինյան Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար Կարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետ Մոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ Վաշինգտոնին Լուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատի Ասֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետ

Երևան–Մեղրի ճանապարհին վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է ևս մեկ քաղաքացու այրված դիՄիջազգային ներդրողներին ներկայացվել են Հայաստանի մակրոտնտեսական հեռանկարներն ու բարեփոխումները ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Ս․Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումինԵրևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվելՊակիստանը օդային և ցամաքային հարվածներ է հասցրել Աֆղանստանին․ կան տասնյակ զոհերԵրևանում հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը շարունակում է մնալ առաջնահերթություն. ԱվինյանԳերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվելՀայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարարԿարևոր ծրագիր է Թբիլիսյան խճուղի-Եղվարդ միացումը՝ երկու կամուրջներով և ճանապարհով Կորեայի ձորով. քաղաքապետՄոսկվան պատրաստ է շարունակել քննարկումները. նոր ազդակներ ՎաշինգտոնինԼուծումն այն է, որ հանրային տրանսպորտը պետք է ավելի լավ աշխատիԱսֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետԼուկաշենկոն ժամանել է ՊեկինՓրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 27-ից որոնվող տղամարդու դինԿանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դիՀայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներինՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկություններըՖրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած ՎենեսուելայինՀայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ AxiosՌուսաստանի ավելի քան 50 շրջաններում վառելիքի պակաս է արձանագրվել ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածներիՀայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթումԴեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններինՑավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան«Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղություններըԵվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն ԱզիզյանՎիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԼավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Գիտություն

Նեխուր։ Հեղուկ դիետա առողջության ու երիտասարդության համար

 

Նեխուրը օգտակար հատկությունների շտեմարան է ձեր առողջության և գեղեցկության համար: Այս մասին գրում է xochu-vse-znat.ru-ն:

Բացի նրանից, որ նեխուրն ավելորդ քաշից ազատվելու գերազանց միջոց է իր բացասական կալորիականության հաշվին, այն հաջողությամբ կիրառվում է նաև բազմաթիվ հիվանդությունների բուժման համար, հատկապես ծերերի մոտ։

Ի դեպ, կանաչ բանջարեղենի վերամշակման համար օրգանիզմը ավելի շատ էներգիա է ծախսում, քան իրենք ունեն։

Ջուր-աղային փոխանակությունը կարգավորելով՝ այս բուժիչ բույսն օրգանիզմից դուրս է բերում միզաթթուն, ունի միզամուղ ազդեցություն, խոչընդոտում է երիկամներում քարերի գոյացությանը։

Նեխուրը հիանալի արդյունքներ է տալիս հետևյալ հիվանդությունների բուժման ու կանխարգելման ընթացքում՝

Ճարպակալում
Պոդագրա
ռևմատիզմ
շաքարային դիաբետ
պոլիարթրիտ
աղերի կուտակում։
Որպես հակաբորբոքային և միզամուղ միջոց՝ նեխուրն օգտագործվում է պիելոնեֆրիտների և ցիստիտների դեպքում։

Նեխուրի հիմքով դեղամիջոցները էականորեն թեթևացնում են այնպիսի հիվանդությունների ընթացքը, ինչպիսիք են ալերգիկ եղնջացանը, դերմատիտի տարբեր ձևերը, խոցերը, քրոնիկ աղիքային խցանումները և ցուցաբերում անալգետիկ, այսինքն՝ ցավազրկող ազդեցություն ցավոտ դաշտանի դեպքում։


Էնդոկրին համակարգի և սեռական ակտիվության վրա նեխուրի դրական ազդեցության մասին խոսում է այն փաստը, որ այն պատկանում է ամենուժեղ աֆրոդիզիակների թվին։

Անհիշելի ժամանակներից նեխուրի արմատն օգտագործում են գինեկոլոգիայում կանանց հորմոնալ գործունեության, դաշտանադադարի ու անպտղության դեպքում։ Նեխուրի օգտագործումը հակացուցված է հղիության ու կրծքով կերակրելու ընթացքում։

Նեխուրը հիանալի երիտասարդացնող միջոց է, որը բարձրացնում է կենսական տոնուսը, բարերար ազդեցություն է գործում նյարդային և սիրտ-անոթային համակարգերի վրա, ամրացնում է ոսկորները և կարգավորում քունը։

Հետևելով իրենց սննդակարգի մեջ շարունակ նեխուրով կերակրատեսակներ ընդգրկող մարդկանց՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ այս բույսը օժտված է ընդհանուր ամրապնդող հզոր ազդեցությամբ ու բարերար ազդեցություն է գործում մարդու իմունային համակարգի վրա։

Եթե այս բույսը համեմատենք այլ բանջարանոցային կուլտուրաների հետ, ապա սննդարար նյութերի քանակով այն գործնականորեն հավասարը չունի. Չէ՞ որ միայն նրա բաղադրության մեջ մտնող եթերայուղը 9 օգտակար բաղադրիչ ունի։

Նեխուրի տերևների մեջ կան մարդու օրգանիզմի համար կարևոր վիտամիններ՝

ասկորբինաթթու (180 մգ%)
կարոտին (42 մգ%)
B1 (50 մգ%)
B2 (100 մգ%)
E
հակախոցային U
խոլին
ֆոլաթոու և նիկոտինային թթու
Բացի դրանից, նեխուրի արմատի մեջ կան ածխաջրածիններ (10%), սպիտակուցներ (1.6%), ասպարագին, քացախաթթու և յուղաթթու, հիանալի հակաքաղցկեղային էֆեկտ ունեցող ֆորուկումարիններ, շաքար, պեկտինային նյութեր, ինչպես նաև մագնեզիումի, ծծումբի, քլորի, ալյումինի, նիկելի, մոլիբդենի և այլ աղեր։

Այս բույսը օրգանական նատրիումի պարունակությամբ չեմպիոն է, ինչի պակասը հանգեցնում է թոքերի ու բրոնխների հիվանդությունների, ինչպես նաև ծերության պրոցեսների արագացմանը։

Նրա մեջ կալիում, կալցիում և ֆոսֆոր կա, որոնք մարդուն անհրաժեշտ են մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածությունների դեպքում ուժերը պահպանելու համար։

Սելենիումի այնպիսի քանակություն, ինչպիսին կա նեխուրի մեջ, չկա ոչ մի այլ բույսի մեջ։ Դրա համար էլ այն խորհուրդ են տալիս վահանագեղձի հիվանդություններով տառապող մարդկանց։ Սելենիումն ակտիվորեն մասնակցում է վահանաձև գեղձի՝ յոդ պարունակող հորմոնների սինթեզի մեջ։ Օրգանիզմում նրա դեֆիցիտը կարող է հանգեցնել խանգարումների ձվաբջջի հասունացման գործընթացում։

Նեխուրի բաղադրության մեջ մտնող եթերայուղը գրգռում է ախորժակը ու բարելավում մարսողությունը։ Այն իրենից սուր հոտով ու ինքնատիպ սուր համով անգույն հեղուկ է ներկայացնում։ Այն հատկապես շատ կա նրա արմատի մեջ. Ահա թե ինչու նեխուրի արմատից պատրաստվող շատ կերակրատեսակներ խորհուրդ են տրվում ստամոքսի հաճախակի փքվածություն ու աղիների խցանումներ ունեցող մարդկանց։

Այս բույսի մեջ եղած լորձը նվազեցնում է ցավային սինդրոմը գաստրիտների ու խոցային հիվանդությունների ժամանակ, իսկ հիմնային աղերը նպաստում են սպիտակուցների յուրացմանը, թթվահիմնային հավասարակշռության կարգավորմանը ու նյութափոխանակության լավացմանը։

Հատկապես շատ օգտակար նյութեր կան նեխուրի տերևավոր ու սոխուկավոր տեսակների մեջ։ Արմատավոր տեսակի համեմատությամբ նրանք 4 անգամ ավելի C վիտամին ու 40 անգամ ավելի կարոտին են պարունակում։

Հեղուկ դիետա…

Այս դիետայի հիմքը բանջարեղային ապուրի օգտագործումն է, որը կարելի է ուտել ցանկացած ժամանակ անսահմանափակ քանակությամբ։

Սննդակարգից պետք է բացառել՝

ալկոհոլը
հացը
քաղցր գազավորված ըմպելիքները
սերուցքային և բուսական յուղերը
Շնորհիվ այն բանի, որ այս դիետայի հիմքը հեղուկ մթերքների օգտագործումն է, այն բարերար ազդեցություն է գործում մարսողական համակարգի վրա, կարգավորում է փոխանակության պրոցեսներն ու հորմոնալ ֆոնը՝ կանխելով շատ հիվանդությունների զարգացումը ու նպաստելով քաշի կորստին։

Ապուրի բաղադրատոմսը՝

6 միջին չափի սոխ
6 լոլիկ
1 փոքր գլուխ կաղամբ
2 կանաչ քաղցր պղպեղ
1 կապ նեխուր
Պատրաստման եղանակը՝

Բանջարեղենն ու կանաչին կտրատել, վրան ջուր լցնել, հասցնել եռման աստիճանի ու եփել 10 րոպե ուժեղ կրակի վրա։

1-ին օր

Հիմքը՝ ապուր, բացի բանանից՝ ցանկացած միրգ, մոտ 8 բաժակ չգազավորված ջուր, 1 գավաթ սուրճ կամ առանց շաքարի թեյ, լոռամրգի մորս։

2-րդ օր

Հիմքը՝ ապուր, եփած կամ հում ցանկացած բանջարեղեն, մոտ 8 բաժակ չգազավորված ջուր, 1 գավաթ սուրճ կամ առանց շաքարի թեյ, լոռամրգի մորս։

3-րդ օր

Հիմքը՝ ապուր, ցանկացած մրգեր ու բանջարեղեն, մոտ 8 բաժակ չգազավորված ջուր, 1 գավաթ սուրճ կամ առանց շաքարի թեյ, լոռամրգի մորս։

4-րդ օր

Հիմքը՝ ապուր, ցանկացած մրգեր ու բանջարեղեն, ներառյալ՝ բանան, 1 բաժակ անյուղ կաթ, մոտ 8 բաժակ չգազավորված ջուր, 1 գավաթ սուրճ կամ առանց շաքարի թեյ, լոռամրգի մորս։

5-րդ օր

Հիմքը՝ ապուր, 300 գրամ եփած տավարի միս, 500 գրամ լոլիկ, մոտ 8 բաժակ չգազավորված ջուր, 1 գավաթ սուրճ կամ առանց շաքարի թեյ, լոռամրգի մորս։

6-րդ օր

Հիմքը՝ ապուր, 300 գ տավարի միս, տերևավոր կանաչեղեն, բանջարեղեն, մոտ 8 բաժակ չգազավորված ջուր, 1 գավաթ սուրճ կամ առանց շաքարի թեյ, լոռամրգի մորս։

7-րդ օր

Հիմքը՝ ապուր, շագանակագույն բրինձ, բնական մրգային հյութ, բանջարեղեն։