Գարեջրի յուրաքանչյուր ավելորդ գավաթը 15 րոպեով կրճատում է կյանքը
Շաբաթական առողջ մարդուն կարելի է ոչ ավել քան 5 չափաբաժին ալկոհոլային խմիչք խմել: Դա օրական կազմում է մոտ 100 գրամ մաքուր ալկոհոլ՝ գինու 5 ստանդարտ բաժակ կամ նույնքան գարեջրի գավաթ: Եթե դուք ավելի շատ խմեք, ապա վտանգ կա, որ կմահանաք սրտի խնդիրների, կաթվածի կամ անեւրիզմայի պատճառով: Այս մասին նշվում է The Lancet-ում հրապարակված նոր հետազոտությունում:
Հետազոտության հեղինակները նշում են, որ գարեջրի ամեն ավելորդ գավաթը 15 րոպեով կրճատում է կյանքը: University of Cambridge-ից Դեւիդ Շպիլգալտերի խոսքով՝ եթե 40-ամյա մարդը մեկ երեկոյի ընթաքում 3 գավաթ գինի խմի, նրա կյանքի տեւողությունը 2 տարով կկրճատվի:
Հետազոտության տվյալներով՝ շաբաթական 5-10 չափաբաժին ալկոհոլային ըմպելիք խմելը կյանքի տեւողությունը կրճատում է կես տարով: Իսկ 10-12 չափաբաժնի դեպքում՝ 1-2 տարով: Եթե ցուցանիշը գերազանցում է 20 չափաբաժինը, տեւողությունը կրճատվում է 5-6 տարով:
Գիտնականներն ընդգծում են, որ մաքուր սպիրտի ծավալը ըմպելիքներում տարբեր է: Սակայն միջինում ալկոհոլային ըմպելիքի մեկ չափաբաժնում 10-14 գրամ մաքուր ալկոհոլ է պարունակվում: Իր հերթին վաղաժամ մահվան վտանգն ուղղակիորեն կախված է ալկոհոլի անվտանգ նորմայի գերզանցումից: Ալկոհոլի մեծ ծավալների օգտագործման դեպքում մարդը կարող է կաթվածներ, սրտի անբավարարաություն, հիպերտոնիա եւ այլ խնդիրներ ունենալ, որոնք կարող են վաղաժամ մահվան հանգեցնել:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...