Ռուսաստանում շուրջ 3 մլն IP հասցե կիբեռհարձակման է ենթարկվել ԱՄՆ տարածքից. ԱՄՆ-ում ՌԴ դեսպան
Ռուսական հատուկ ծառայություններն օրերս արձանագրել են տեղական IP հասցեների վրա իրականացված կիբեռհարձակումների շուրջ 3 մլն դեպք, այս մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովին, որի հաղորդմամբ՝ հարձակումներն իրականացվել են ԱՄՆ տարածքից:
Վաշինգտոնում ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ տեղեկատվությունը դեռևս «փակ» է, սակայն «դա իրականություն» է:
Անտոնովը կարծում է, որ նման կերպով ամերիկյան կողմը միջամտում է ՌԴ ներքին գործերին:
Դեռևս փետրվարի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր մեծ քանակությամբ կիբեռհարձակումների մասին: Նրա խոսքով՝ հարձակման զոհ են դարձել թե՛ ֆիզիկական անձինք, թե՛ խոշոր կազմակերպություններ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...