ԿԸՀ-ն մերժել է միջազգային դիտորդների գրանցումը
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) դատապարտում է Հայաստանի իշխանությունների մերժումը՝ կապված իր միջազգային դիտորդների՝ 2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու հետ:
Դատապարտող հայտարարությանը միացել են «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Մերժման պատճառը իբրև արդեն հավատարմագրված դիտորդների թիվն է, որի արդյունքում այլևս կարիք չկա լրացուցիչ միջազգային դիտորդների ներկայություն ընտրություններին:
«Ե՛վ մերժումը, և՛ դրա արդարացումը հակասում են Հայաստանի՝ որպես ԵԱՀԿ անդամ պետության ստանձնած պարտավորությանը՝ միջազգային դիտորդներ հրավիրել ԵԱՀԿ այլ պետություններից: Այս փաստը տեղիք է տալիս լուրջ մտահոգությունների, ըստ որոնց՝ Հայաստանի կառավարությունը գուցե չի համարում միջազգային դիտորդների ներկայությունը որպես կարևոր ներդրում ընտրական գործընթացը բարելավելու ուղղությամբ»,- ասված է պլատֆորմի հայտարարության մեջ:
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը (EPDE) կոչ է անում միջազգային հանրությանը քննարկել միջազգային դիտորդների հավատարմագրման մերժումը Հայաստանի իշխանությունների հետ՝ առաջիկա հանդիպումների և բանակցությունների ժամանակ:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից