Վանաձորում երկու տղամարդու են դանակահարել. Տուժածների վիճակը ծանր է
Վանաձորում երեկ՝ մարտի 20-ին, երկու քաղաքացու են դանակահարել: NEWS.am-ի տեղեկություններով` տուժածներից մեկը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված Ս. Սարոյանը հիվանդանոց է տեղափոխվել ժամը 03:40-ի սահմաններում, իսկ մյուսը՝ 1963թ. ծնված Վ. Հարությունյանը՝ 00:15-ի սահմաններում:
Երկուսն էլ հիվանդանոց են տեղափոխվել պարանոցի շրջանում ստացված դանակի հարվածներից: Տուժածներին, նախնական տեղեկություններով դանակահարել են Վանաձորի Թումանյան փողոցի սկզբնամասում:
ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.Օր.-ի 112 հոդվածի առաջին մասով: Արդեն իսկ որպես կասկածյալ մեկ անձ ձերբակալվել է:
Դեպքով զբաղվում են ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի իրավապահներն ու քննիչները:
















































Դանակահարությամբ ավարտված ծեծկռտուքի մանրամասները
Հայտնի է Գյումրիի դպրոցներից մեկում 14 տարեկան երեխայի դանակահարության պատճառը
Արյունոտ միջադեպ Արարատում. թեկնածուի զարմիկը դանակահարված հիվանդանոց է տեղափոխել
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Մյունխենի կենտրոնում կառուցվել է փայտից պատրաստված հնգահարկ մանկապարտեզ
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ