ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածու Արտյոմ Մովսեսյանը գնել է «Գետամեջի» թռչնաբուծական ֆաբրիկան
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային կարգով պատգամավորի թեկնածու առաջադրված Արտյոմ Մովսեսյանը, որը նախկինում զբաղեցնում էր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնը, 2.7 միլիոն ԱՄՆ դոլարով գնել է «Գետամեջի» թռչնաբուծական ֆաբրիկան: Մեր տեղեկությունը ստուգելու նպատակով զրուցել է Արտյոմ Մովսեսյանի հետ:
Տեղեկություն ունենք, որ թռչնաբուծական ֆաբրիկա եք գնել...:
Այո, այո:
Որի արժեքը գերազանցում է 2 մլն ԱՄՆ դոլարը:
Չէ, չէ: Արժեքային մասով ես չեմ ուզում ընդհանրապես խոսել, դուք քիչ գումար եք ասում, շատ արժի, բայց ամբողջությամբ, 100 տոկոսով վարկավորված գումար է: Ես մեկ տոկոս ներդրում չեմ արել, իսկ թռչնաբուծարանի արժեքն ավելի բարձր է, քիչ թիվ եք ասում դուք: Պարզապես, ես այս տարիների ընթացքում պետք է աշխատեմ արդյունավետությամբ, որպեսզի կարողանամ վճարել այդ վարկը: Ես նաեւ քաղավիացիայից դուրս եմ եկել նաեւ այդ նպատակով, որ մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվեմ եւ այդ առաջարկն ինձ համար ընդունելի էր: Ես գտա, որ կկարողանամ արդյունավետ աշխատել, իմ պայմանն էլ եղել է, որ ես նմանատիպ դրամական միջոցներ չունեմ, որպեսզի այդ գործարքի տակ մտնեմ եւ վարկավորման աշխատանք ենք սկսել:
Եթե պատգամավոր դառնաք, ինչպե՞ս եք պատկերացնում ձեռնարկատիրական գործունեությունն ու օրենսդրականը համատեղելիս:
Դա օրենսդրությամբ կարգավորվող տարբերակ ունի: Կան պաշտոններ, որտեղ պաշտոնյաները նման դեպքերում պետք է հավատարմագրային կառավարման հանձնեն դա: Աստված տա, որ այդ հաջողությունն ունենանք, ես օրենսդրությամբ ամենամեծ բծախնդրությամբ այդ լուծումը տալու եմ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից