Ցրվածությունը կարող է վտանգավոր հիվանդության վաղ ախտանշան լինել
Ցրվածությունն այնքան էլ անմեղ երեւույթ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից. եթե մեծահասակ մարդը կորցնում է միտքը, ցրված է եւ հակված է շեղվելուն, դա կարող է լինել գլխուղեղի մանր անոթների ախտահարման վաղ նշան, որը հայտնի է որպես ախտանշաններ չունեցող կամ «համր» կաթված: Այս մասին նշված է կանադական նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Neurobiology of Aging ամսագրում:
University of Toronto-ի հետազոտողները հայտնաբերել են, որ մարդիկ, որոնց գլխուղեղի սպիտակ նյութը վնասվել է «համր կաթվածի» հետեւանքով, հայտնել են, որ իրենք դժվարանում են ուշադրությունը կենտրոնացնել եւ հաճախ են շեղվում կենցաղային խնդիրները կատարելիս: Չնայած դրան, հայտնաբերված սպիտակ նյութի վնասվածքով մարդկանց մոտ կեսը ուշադրության ստուգման թեստերի ժամանակ նորմալ արդյունքներ է ցույց տվել:
Հետազոտության համաձայն՝ շատ դեպքերում «համր» կաթվածի բարձր ռիսկով մարդիկ, ինչպես նաեւ նրանք, ում մոտ այն արդեն տեղի է ունեցել, հիշողությունը պահպանելու ունակության նկատելի տարբերություն ունեն դեռեւս մինչեւ այն պահը, երբ ախտանշանները սկսում են հայտնաբերվել նեյրոհոգեբանական թեստի միջոցով: Եթե մարդն այդպիսի դժվարություններ է ունենում, մասնագետները խորհուրդ են տալիս բժշկի դիմել, հատկապես՝ եթե նա սրտի հիվանդություններին նախահակվածություն ունի:
Գլխուղեղի մանր անոթների ախտահարումն առավել տարածված նեւրոլոգիական խանգարումներից մեկն է, որոնք ուղեկցում են ծերանալուն: Կաթվածի այս տեսակը եւ գլխուղեղի արյան շրջանառության մեջ փոփոխությունները կապված են դեմենցիայի տարբեր տեսակների զարգացման հետ:
Նման կաթվածները «համր» են համարում, քանի որ դրանք սովորական կաթվածին հատուկ ախտանշաններ չունեն: Օրինակ՝ չեն ազդում մարդու խոսելու ունակության վրա եւ չեն կաթվածահարում: Չնայած ակնհայտ ախտանիշների բացակայությանը, գլխուղեղի մանր անոթների հիվանդությունն առաջացնում է գլխուղեղի սպիտակ նյութի վնասում, ինչը ժամանակի ընթացքում կարող է առաջացնել հիշողության եւ կոգնիտիվ ֆունկցիաների խնդիրներ: Կաթվածի այս տեսակը, որպես կանոն, պատահաբար է հայտնաբերվում մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա կատարելիս:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...