«Հայաստանը որբի գլուխ չէ, որ ով ուզի, ոնց ուզի մազերը պոկի»․ Արմեն Մարտիրոսյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամները այցելել են Գեղարքունիքի մարզ։ Այս պահին նրանք հանդիպում են Գավառ քաղաքի բնակիչների հետ։
Ողջունելով գավառի բնակիչներին դաշինքի անդամ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել Հաց բերող Արթուր Սարգսյանի հիշատակը։ Իր խոսքում Մարտիրոսյանը նշեց, որ նրա մահվան մեջ մեղավորը գործող իշխանություններն են, «ովքեր դանդաղ սպանեցին Արուրին»։
Նա նաև նշեց, որ Արթուր Սարգսյանի հետ կատարվածը միակ անարդարությունը չէ․«երեկ անարդարացիորեն մեկ տարի ազատազրկման դատապարտվեց Սասնա ծռերի անդամ Արմեն Մելիքյանը»։
Արմեն Մարտիրոսյանի խոսքով, Հայաստանում իրավապահ մարմինները պետք է ծառայեն բացառապես ժողովրդին․ «ոստիկանը չպետք է մահակն առնի ընկնի ժողովրդի վրա»։
«Ժառանգության» փոխնախագահը խոստացավ, որ իշխանության գալու դեպքում նրանք զարկ կտան փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացմանը, որ «հայերն այստեղի չգնան այլ երկրներ բիզնես հիմնելու»։
Արմեն Մարտիրոսյանի խոսքով, ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ոչ միայն չի կարողանում փոփոխություններ իրականացնել, այլև չի ուզում դա անել։ Նա կոչ արեց ընտրողներին չքվեարկել հանրապետական թեկնածուների օգտին, որքան էլ նրանք անձնապես հարգանքի արժանի լինեն, քանի որ դրանով նրանք ձայն են տալիս Սերժ Սարգսյանին։
Խոսելով Արցախի խնդրի մասին Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «մենք այլևս իրավունք չունենք հակամարտության կարգավորման հարցում թերանալու»։ Նա հիշեցրեց, որ մենք արդեն մի անգամ թշնամուն հանձնել ենք Կարսը և նույն սխալը կրկնել չենք կարող։
«Հայաստանը որբի գլուխ չէ, որ ով ուզի, ոնց ուզի մազերը պոկի», - ասել է Արմեն Մարտիրոսյանը,հավելելով, որ դաշինքն ունի փորձառու թիմ, կամք և ապագայի հստակ տեսլական, սակայն իշխանության գալու դեպքում նրանք կառավարման համակարգում ներգրավելու են նաև այլ ընդդիմադիր գործիչների և Սփյուռքի ներկայացուցիչների։
Zham.am


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր