Վայոց Ձորում հնչում են սպառնալիքներ. «փող է, որ ծախսում են»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը, փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը, կրթության վարչության պետը, խախտելով օրենքը, աշխատանքային ժամին ՀՀԿ-ական թեկնածուի՝ Աշոտ Արսենյանի հետ մասնակցում են քարոզարշավին, կոչ անում ընտրել նրան:
Ընդդիմադիր թեկնածուներից մեկը սա տեսագրել է և ուղարկել ԵԽԽՎ ԺՀՄԻԳ-ին: Վայոց Ձորի մարզպետը «Հրապարակ»-ի հետ զրույցում պնդեց, որ ինքը և կրթության վարչության պետը քարոզարշավին մասնակցում են՝ գտնվելով արձակուրդում, իսկ փոխմարզպետը ոչ աշխատանքային ժամերին է մասնակցում:
Մեզ լուրեր էին հասել նաև, որ մարզում բոլոր ջանքերը գործի են դրել Արսենյանի օգտին, աշխատողներին՝ գործը կորցնելու սպառնալիքով, չաշխատողներին՝ 10 հազար դրամ «մաղարիչ» խոստանալով։ Դեռ հայտնի էլ չէ՝ Արսենյանը կգնա՞ խորհրդարան՝ առայժմ «փող է, որ ծախսում է»: Մեզ չհաջողվեց խոսել թեկնածուի հետ՝ նա չի պատասխանում զանգերին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր