Վենեսուելայի նախագահը «պատերազմ է հայտարարել» հացթուխներին
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարությունը կարգադրել է ալյուրի 90 տոկոսը տրամադրել հաց թխելուն, իսկ մնացած 10 տոկոսը՝ տորթերի և քաղցրավենիքի արտադրությանը, ինչի պատճառը երկրի տնտեսական ճգնաժամն ու «հացի պատերազմի» սրացումն է: Այս մասին հայտնում է Newsweek-ը:
Կառավարության պնդմամբ` հացի պակասի միակ պատասխանատուները հացի փռերն են, որոնք մեղադրվում են անձնական եկամուտ ստանալու նպատակով ապրանք արտադրելու համար` անտեսելով հաճախորդների հիմնական պահանջները:
Հայտնի է, որ Վենեսուելայում հացի գինը գտնվում է կառավարության վերահսկողության տակ:
Մադուրոն հայտնել է, որ տեսուչները կուղղվեն մայրաքաղաք Կարակասի 709 փռատուն: Սահմանված կանոններին հետևելու հնարավորություն չունեցողներին սպառնացել են տուգանքներով և գույքի բռնագրավմամբ:
«Սպեկուլյանտները, ովքեր ժողովրդից թաքցնում են հացը, կբախվեն հետևանքների: Նրանք պատասխան կտան ամեն ինչի համար, խոստանում եմ: Հացի պատերազմի համար պատասխանատու անձինք ավելի լավ է չբողոքեն, որ իրենք դարձել են քաղաքական հետապնդման օբյեկտ», - հայտնել է Մադուրոն:
Աղբյուրի հաղորդմամբ` երկրի հացթուխների ֆեդերացիաներից մեկը պնդում է, որ ի վիճակի չէ ավելի շատ հաց արտադրել՝ առանց լրացուցիչ ալյուրի:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր