Ռուսաստանը կերկարաձգի ՀՀ կառավարությանը տեխնիկական օգնություն ցուցաբերելու ժամկետը
Ռուսաստանը կերկարաձգի ՀՀ կառավարությանը տեխնիկական օգնություն ցուցաբերելու ժամկետը։ Հայ-ռուսական համաձայնագրում համապատասխան փոփոխությունների նախագիծը հաստատվել է մարտի 16-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Հիշեցնենք, որ 2015-ի մայիսին Ռուսաստանը համաձայնել է Հայաստանին տեխնիկական աջակցություն ցուցաբերել՝ պետական վերահսկողության ընթացակարգերի կատարելագործման համար, որոնք անհրաժեշտ էին Եվրասիական Միություն (այն ժամանակ Մաքսային Միություն) մուտք գործելու համար։ Մոսկվան համաձայնել էր հատկանել 42 մլն դոլար։ Դրանից 14,1 մլն դոլարը հատկացվել է անմիջական ֆինանսավորման տեսքով։
Համաձայնագրի ժամկետն ավարտվել է 2016-ի դեկտեմբերի 31-ին։ Այդ գումարից չի օգտագործվել մոտ 2,4 մլն դոլարը։ Դրա մի մասը կհատկացվի պետական գնումների էլեկտրոնային համակարգ ստեղծելու նպատակով, որը հաստատված է Եվրասիական Միությունոմ։ Կստեղծվի նաեւ ռեզերվացման համակարգ (backup)՝ ֆինանսների նախարարության սերվերների համար։ Եվ, վերջապես գումարի մի մասն էլ կհատկացվի Կառավարության տեղեկատվական համակարգի կատարելագործմանը, սարքավորումներ են գնվել հեռուստահամաժողովների համար, ինչպես նաեւ մաքսային մարմինների ու սննդամթերքների անվտանգության ծառայության ծրագրային ապահովման համար։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր