«Գազպրոմը» պարտվել է. պայմանը չկատարելու դեպքում կտուգանվի
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՌԴ-ի ու ԵՄ-ի միջեւ ավելի քան չորս տարի տեւած «գազային հակամարտությունն» ըստ էության ավարտվել է «Գազպրոմի» պարտությամբ: Եվրահանձնաժողովի կողմից տուգանքներ կիրառելու սպառնալիքի տակ «Գազպրոմ»-ը վերջապես համաձայնել է ներկայացված բոլոր պահանջներին: Մասնավորապես ռուսական ընկերությունը համաձայնել է վերանայել Արեւելյան Եվրոպայի եւ Մերձբալթյան հանրապետություններին մատակարարվող գազի սակագնային քաղաքականությունն ու նվազեցնել երկնագույն վառելիքի գինը:
Միաժամանակ «Գազպրոմ»-ը համաձայնել է հանել Եվրոպական այդ երկրների համար սահմանված բոլոր ուղղակի եւ անուղղակի սահմանափակումները. արդյունքում՝ այսուհետ ողջ Եվրոպային գազը մատակարարվելու է միասնական սակագնով: Եվրահանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ եթե «Գազպրոմ»-ը խախտի ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա պաշտոնական Բրյուսելն առանց հետաքննություն սկսելու իրավունք կունենա նրանց տուգանել ստացված շահույթի 10 տոկոսի չափով»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր