Թիվ 1 ընտրատարածքում լարված են ՀՀԿ-ական թեկնածուների հարաբերությունները
Hraparak.am-ը գրում է. Մեր տեղեկություններով՝ վերջին շրջանում առանձնապես լարվել են Ավան, Նոր Նորք եւ Քանաքեռ-Զեյթուն շրջաններն ընդգրկող թիվ 1 տարածքում առաջադրված թեկնածուների՝ Ռոբերտ Սարգսյանի, Ղուկաս Ուլիխանյանի հարաբերությունները: Իսկ մինչ այդ էլ մեծ թշնամանք կար Միհրան Պողոսյանի եւ Ռոբերտ Սարգսյանի միջեւ։ Չնայած այս երեք թեկնածուն էլ առաջադրվել են ՀՀԿ-ից եւ, ըստ Ընտրական օրենսգրքի տրամաբանության, պետք է թիմային աշխատանք տանեին, քանի որ այն ընտրատարածքները, որտեղ կուսակցությունը բարձր ձայներ կունենա, պատգամավոր դառնալու շանսեր ունեն 2, անգամ՝ 3 հոգի։ Սակայն մեր աղբյուրը հայտնում է, որ լարվածությունն այն աստիճանի է հասել, ՀՀԿ-ական թեկնածուներն այնքան են թշնամացել, որ եթե որեւէ մեկն ասում է՝ քեզ ձայն չեմ տալու, ՀՀԿ-ական թեկնածուն հորդորում է՝ այդ դեպքում ՀՀԿ-ին ձայն չտաս։ «Ուժեղ պայքար կա իրար մեջ, ամեն մեկն ուզում է ապացուցել, որ ինքն ամենաուժեղն է, մյուս թեկնածուից ավելի ձայն կարող է բերել կուսակցությանը»։ Թեեւ հայտնի է, որ, օրինակ, Միհրան Պողոսյանը պատգամավոր դառնալու ծրագրեր չունի՝ նա պայքարում է գործադիրում պաշտոն ստանալու համար։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր