Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, յուղոտ պաշտոն է ստացել
«Հրապարակը» գրում է. «Մեր տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի որղին՝ Կարեն Գրիգորյանը, յուղոտ պաշտոն է ստացել։ Նա տարիներ շարունակ աշխատում Էր ԱԺ-ում՝ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի խորհրդականն էր, այժմ տեղափոխվել է ՊԵԿ և նշանակվել Արաբկիրի հարկային տեսչության պետի տեղակալ։ Այս պաշտոնը երկար ժամանակ թափուր էր, հետո նշանակեցին Սուրիկ Էլոյանին, ով ընդամենը մի քանի օր աշխատեց։ Հետաքրքիր է՝ մարզպետի որդին, ով նաև Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի փեսան է, ինչքան կդիմանա հարկայինում։ Հիշեցնենք, որ Ռաֆիկ Գրիգորյանի զավակները Շարմազանովին «Ժառանգություն» էին մնացել Սամվել Նիկոյանից, 2011-ից դուստրը՝ Կարինե Գրիգորյանը, այլևս չի աշխատում օրենսդիր մարմնում, իսկ այժմ էլ որդին դուրս եկավ ԱԺ-ից»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին