Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոն Օդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանա Ես միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանը Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ Բելգիայի TRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացու Այո՛, դա պարտություն կլինի, անկասկած Եվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանին Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացել ՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ Քուշներ Դա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին

Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ
Մամուլ

«Միջազգային քաղաքականությունը մանկապարտեզ չէ․ Երևանի վերաբերմունքը ՀԱՊԿ-ին շատ անլուրջ է»

ՀԱՊԿ-ում (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակը վերջին մի քանի օրվա ընթացքում՝ Ադրբեջանի նախագահի բացահայտ միջամտությունից հետո, վերածվեց բացահայտ առճակատման Հայաստանի ու կազմակերպության ադրբեջանամետ խմբավորման՝ Բելառուսի ու Ղազախստանի միջև։ Նախորդ ուրբաթ՝ նոյեմբերի 16-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը լրագրողների խնդրանքով անդրադարձել է այն փաստին, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահը ՀԱՊԿ-ում ստեղված իրավիճակը քննարկել է ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանի հետ՝ վերջինիս, ըստ էության, ներկայացնելով Աստանայում տեղի ունեցած փակ քննարկման մանրամասները։ Փաշինյանը հայտարարել է, որ պարզաբանումներ է պահանջելու այս հարցի առնչությամբ ոչ միայն Բելառուսի, այլև Ղազախստանի նախագահից։

Փաշինյանի այս հայտարարությանն անմիջապես արձագանքեց Բելառուսի արտգործնախարարության մամուլի քարտուղար Ա․ Գլազը՝ անթաքույց ցինիզմով փորձելով դասեր տալ Հայաստանի ղեկավարին «մեծ քաղաքականության» մասին։ Նա ասել է, թե «փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականության մեջ»։

Հայաստանցի քաղաքական, հասարակական, ռազմական մի շարք գործիչներ, իհարկե, դատապարտեցին այս հայտարարությունը՝ ասելով, որ դա ուղղակի վիրավորանք էր մեր պետության հասցեին։ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ոչ թե Փաշինյանը, այլ Բելառուսի ու Ղազախստանի նախագահներն են շարունակում կոպտորեն խախտել քաղաքական էթիկայի և կոռեկտության նորմերը։

Լարվածության նվազեցմանը ակնհայտորեն չնպաստեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի հայտարարությունը, որում նա նշել է, թե Հայաստանի առաջարկը՝ հայկական կողմին տրամադրված եռամյա ժամկետի մնացած ժամանակահատվածում իր ներկայացուցչին նշանակելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, «շատ երկրների մոտ հարցեր է առաջացնում այդ քայլի էֆեկտիվության տեսանկյունից»։ Մինչդեռ, ՀԱՊԿ-ի «ներքին խոհանոցին» և Ռուսաստանի քաղաքականությանը քաջատեղյակ մեր աղբյուրներն ասում են, որ Սեմերիկովի այս մեկնաբանությունը կապ չունի Մոսկվայի դիրքորոշման հետ, քանի որ Մոսկվայի դիրքորոշումն այս հարցի առնչությամբ արտահայտել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ հայտարարելով, որ գլխավոր քարտուղարի հարցի հետ կապված առայժմ որոշում չի կայացվել։

ՀԱՊԿ-ում ստեղծված այս իրավիճակն իր հոդվածում շատ պատկերավոր ու հետաքրքիր է նկարագրել ռուսական «Կոմերսանտի» թղթակից Վլադիմիր Սոլովյովը՝ «քաղաքական ծանրքաշային» Լուկաշենկոյի և «նորեկ» Փաշինյանի դիմակայությունը համեմատելով բռնցքամարտի հետ։ Սոլովյովը գրել է, որ հաղթանակն այս երկուսից յուրաքանչյուրի համար ավելի կարևոր է, քան այն մրցանակը, այսինքն՝ պաշտոնը, որի համար նրանք պայքարում են, և ՀԱՊԿ-ի հեղինակությունը։

Հարցին, թե ի՞նչ ելք կունենա այս դիմակայությունը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատասխանել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, Միջազգային բանավեճի «Վալդայ» ակումբի գիտական աշխատանքի գծով տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը՝ նախապատվությունը տալով Բելառուսին։

– Պարոն Լուկյանով, ի՞նչ կարծիք ունեք ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի մասին։ Ինչպե՞ս կհանգուցալուծվի այս խնդիրը։

– Կարծում եմ՝ խնդիրն արդեն իսկ լուծված է․ գլխավոր քարտուղար կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչը։ Ահա և վերջ։ Հայկական կողմը պիտի հասկանար, որ բավական լուրջ միջազգային կազմակերպության դեմ նման կտրուկ քայլեր անելը՝ միջազգային պաշտոնյայի դեմ քրեական գործ հարուցելը՝ առանց գործընկերներին տեղյակ պահելու և նրանց հետ խորհրդակցելու, նրան ժամանակից շուտ հետ կանչելը դուր չի գա գործընկերներին։ Եվ տարօրինակ է, որ այս քայլից հետո Հայաստանի ղեկավարությունը այլ արձագանք էր սպասում ՀԱՊԿ-ի գործընկերներից։ Հայաստանը գերադասեց ներքին առաջնահերթությունները։ Իսկ դա նշանակում է, որ պետք է զոհաբերել արտաքին առաջնահերթությունները։

– Բայց չէ՞ որ Դուք հուլիսի վերջին՝ Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելուց և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված այս խնդրի առաջացումից հետո, շատ լավ հոդված էիք գրել՝ նկարագրելով վերջին տարիներին նկատվող համաշխարհային միտումը, երբ հեղափոխական, հակահամակարգային կարգախոսներով իշխանության եկած ղեկավարները (օրինակ՝ Թրամփը՝ ԱՄՆ-ում, Մակրոնը՝ Ֆրանսիայում, Սալվինին՝ Իտալիայում, Փաշինյանը՝ Հայաստանում) իրենց քաղաքականության մեջ առաջնորդվում են գլխավորապես ներքին պահանջներով, ներքին գործոններով, ամբոխահաճ մոտեցումներով՝ երկրորդ պլան մղելով արտաքին քաղաքականությունը։ Իսկ արտաքին քաղաքականության ոլորտում ձգտում են հաջողության հասնել՝ կրկին ներքին լսարանի վրա այդ հաջողությունը «ծախելու» նպատակով։ Այսինքն՝ ամենուրեք ներքին իրավիճակը գերիշխում է արտաքինին։ Եվ այս իմաստով սխալ է Հայաստանի նոր իշխանությունների քայլերը դիտարկել արտաքին գործոնների, ռուսական շահերի կամ Ռուսաստան-Արևմուտք դիմակայության համատեքստում։ Եվ Դուք նշել էիք, որ շատերը Ռուսաստանում չեն հասկանում այս հանգամանքը։

– Ընդհակառակը, Ռուսաստանում շատ լավ էլ հասկանում են։ Ռուսաստանում հասկանում են, որ Հայաստանի ղեկավարությունը գործում է՝ ելնելով ներքին տրամաբանությունից։ Շատ լավ, դա իրենց ընտրությունն է։ Բայց ինչո՞ւ պիտի մյուս անդամ պետությունները, գործընկերները նույնպես գործեն՝ ելնելով Հայաստանի ներքին քաղաքականության տրամաբանությունից։

– Որովհետև ՀԱՊԿ-ից սեփական ներկայացուցչին հետ կանչելը Հայաստանի սուվերեն իրավունքն է։

– Ճիշտ է, Հայաստանի սուվերեն իրավունքն է։ Շատ լավ, հետ կանչեցին։

– Բայց եթե Ռուսաստանի ղեկավարությունը դա հասկանում էր, որ Մարտի 1-ի գործը ավելի մեծ նշանակություն ունի թե՛ հանրության, թե՛ իշխանության եկած մարդկանց և թե՛ ընդհանրապես մեր երկրի և իրավական պետության կայացման համար, քան ՀԱՊԿ-ը, այդ դեպքում ինչո՞ւ Լավրովն այդքան կոշտ արձագանքեց Քոչարյանի, Խաչատուրովի դեմ քրեական գործի հարուցմանը։ Ինչո՞ւ Ռուսաստանը չհայտարարեց, որ «այո, մենք հասկանում ենք, որ Հայաստանի իշխանությունները գործում են՝ ելնելով ներքին խնդիրների տրամաբանությունից, և Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցելը նպատակ չի ունեցել հարվածել ՀԱՊԿ-ի հեղինակությանը»։

– Այստեղ երկու տարբեր հանգամանքներ կան։ Թե ինչպես է Լավրովը արձագանքել Քոչարյանի և մյուսների քրեական հետապնդմանը, դա մի հարց է։ Մյուս հարցը կապված է ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետ։ Կարծում եմ, որ թե՛ Մոսկվայում, թե՛ Մինսկում և թե՛ Աստանայում բոլորն էլ հասկանում են, որ այս բախումը, այս կոնֆլիկտը ծագել է այն պատճառով, որի մասին դուք նշեցիք, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության համար շատ կարևոր է ցուցադրել և այլն, և այլն։ Դրանք բոլորը ներքին խնդիրներ են։ Բայց եթե այդպես է, ապա թող որ նրանք զբաղվեն ներքին խնդիրներով։ Իսկ սա միջազգային կազմակերպություն է։ Ենթադրենք, որ նոր գլխավոր քարտուղար կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչը, հետո կպարզվի, որ հայկական հեղափոխությունը շարունակվում է, և նոր գլխավոր քարտուղարը ևս մի մարդ է, որը պետք է քրեական հետապնդման ենթարկվի և այլն։ Այսինքն՝ միջազգային քաղաքականությունը մանկապարտեզ չէ։ Կոպիտ է, բայց այդպիսին է իրականությունը, որովհետև Երևանի ներկայացուցիչների վերաբերմունքը ՀԱՊԿ-ին շատ անլուրջ է։ Նրանք կարող են իրենց պահել՝ ինչպես ուզում են, բայց պետք է լուրջ վերաբերվել գործընկերներին։ Եթե նրանց լուրջ չեն վերաբերվում, ուրեմն զարմանալու բան չկա։

– Եթե դա էթիկայի հարց է՝ այդ դեպքում ինչո՞ւ է փորձառու Լուկաշենկոն ՀԱՊԿ-ի ներքին հարցերը քննարկում ՀԱՊԿ անդամ չհանդիսացող պետության դեսպանի հետ։

– Չեմ կարող ասել։ Չեմ պատրաստվում Լուկաշենկոյի փոխարեն պատասխանել։

– Որովհետև այդպես արձագանքեց պաշտոնական Մինսկը, թե «փողոցային ժողովրդավարության կանոններն ընդունելի չեն մեծ քաղաքականության մեջ», դա էթիկայի խախտում է, բայց իրենց նախագահն իրեն թույլ է տալիս Աստանայի փակ քննարկումները հրապարակայնորեն քննարկել Ադրբեջանի դեսպանի հետ։

– Անշուշտ, դա սխալ քայլ է։ Նա չպետք է այդ հարցը քննարկեր երրորդ երկրների, առավել այնպիսի սպեցիֆիկ պետության հետ, ինչպիսին Ադրբեջանն է։ Դա, անկասկած, սխալ քայլ էր։

– Դուք ասացիք, թե հարցն, ըստ էության, լուծված է, բայց խնդիրն այն է, որ ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ չկան մշակված հատուկ իրավական նորմեր, որոնք թույլ կտան լուծել նման խնդիրները՝ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում։ Եվ բոլորը հիմա սպասում են դեկտեմբերի 6-ին Պետերբուրգում կայանալիք հանդիպմանը։

– Շատ լավ։ Ես հասկանում եմ, որ Փաշինյանն իր քաղաքական գիծն է առաջ տանելու։ Բայց դուք հավանաբար հասկանում եք, որ, նախ, շատ դժվար է հասնել սեփական ներկայացուցչի նշանակմանը գլխավոր քարտուղարի պաշտոնում, եթե մնացած բոլոր գործընկերները դրան դեմ են։ Իսկ եթե նա, այնուամենայնիվ, նշանակվի՝ միևնույն է, նա չի կարող աշխատել։ Այնպես որ, ես չեմ տեսնում որևէ դրական սցենար Հայաստանի ներկայացուցչի համար։

– Բայց չէ՞ որ Պուտինն ավելի չեզոք դիրք է բռնել․ նա երրորդ տարբերակն է առաջարկում՝ պաշտոնակատար թողնել գլխավոր քարտուղարի տեղակալ Վ․ Սեմերիկովին։ Եվ երկրորդը, կարո՞ղ ենք ասել, որ Ռուսաստանի դիրքորոշումն այս իրավիճակում վճռական է լինելու։

– Ռուսաստանի ներկայացուցիչը կարող է շարունակել իրականացնել պաշտոնակատարի պարտականությունները, բայց սխալ է, եթե պաշտոնակատարը կրկին լինի ռուսաստանցի, քանի որ գլխավոր քարտուղարի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրել է Նիկոլայ Բորդյուժան։ Ցանկացած կազմակերպության մեջ պետք է լինի ռոտացիա, ընդ որում՝ պաշտոնավարմանը պիտի մասնակցեն բոլոր անդամ պետությունները։ Այո, Պուտինը զուսպ դիրք է գրավել՝ հասկանալով, որ ինքն ամենածանրակշիռ գործիչն է այնտեղ։ Բայց եթե Բելառուսի ներկայացուցչի նշանակման հարցը համաձայնեցնելուց հետո հերթական անգամ փոխվի դիրքորոշումը, ապա դրանից խորապես կվիրավորվի Բելառուսը։ Մի խոսքով՝ դա ոչ մի լավ բան չի տա կազմակերպությանը։ Ուստի ես, այնուամենայնիվ, կարծում եմ, որ հայաստանցի գլխավոր քարտուղար այլևս չի լինի։