Գիտնականները պաշտոնապես նոր անվանում են տվել կիլոգրամին
Կիլոգրամը, ամպերը, կելվինը և մոլը ստացել են նոր, ավելի ճշգրիտ ֆիզիկական սահմանումներ, որոնք արտահայտվում են ոչ թե իրական աշխարհի օբյեկտների, այլ վերացական մաթեմատիկական հաստատունների միջոցով՝ տեղեկացնում է Chemistry World-ը:
«Մեզ համար սա նշանակալից օր է․ ամբողջ չափագիտական համայնքը վերջին 30 տարիների ընթացքում շարժվում է դեպի այդ նպատակը: Այժմ մենք կարող ենք վերջապես այլ խնդիրներով զբաղվել և նոր չափագիտական հետազոտություններ սկսել։ Մեր հաջորդ նպատակը ատոմային ժամացույցի օգտագործման շնորհիվ վայրկյանը նորովի սահմանելն է», – ասել է Մեծ Բրիտանիայի Ազգային չափագիտության ինստիտուտի ղեկավար Ժան-Թեոդոր Յանսենը:
Կիլոգրամն առաջին անգամ պատրաստել են դեռ 1889 թ., այս ողջ ընթացքում այն պահվում է Փարիզի Չափերի և կշռի միջազգային բյուրոյում (BIPM): Սակայն, ինչպես հայտնաբերել են գիտնականները, նրա զանգվածը աստիճանաբար նվազել է:
Այդ պատճառով էլ 2005 թվականին, BIPM-ի առաջարկությամբ, սկսվեց չափման հիմնական միավորների նոր սահմանումների մշակումը: 2011-ին գիտնականները որոշեցին զարգացնել զանգվածի մաթեմատիկական ստանդարտը՝ հիմնվելով Պլանկի հաստատունի վրա, որը մասնիկի էներգիան կապում է նրա տատանումների հաճախականության հետ, և Էյնշտեյնի հայտնի E = mc2 բանաձևի վրա:
Անցյալ տարվա կեսերին ավարտվեց փորձերի արդյունքների վերաբերյալ համաձայնությունը, իսկ «կիլոգրամ» հասկացության վերաձևակերպման հարցը քվեարկության դրվեց BIPM-ի գիտական փորձագետների հանդիպմանը, որն այժմ տեղի է ունենում Վերսալում: Համաժողովի բոլոր 60 մասնակիցները քվեարկել են զանգվածային միավորի նոր մաթեմատիկական գաղափարի, ինչպես նաև մյուս երեք ստանդարտների օգտին:
Պլատինե սկավառակը պաշտոնապես կդադարի գործել2019 թվականի մայիսի 20-ին՝ Չափագիտության համաշխարհայի օրը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...