4 մթերք, որոնք ցանկալի է սննդակարգից ընդմիշտ բացառել
Կան ոչ առողջ մթերքներ, որոնք երբեմն կարելի է ուտել, եւ ոչ մի սարսափելի բան չի պատահի: Բայց կան այնպիսի մթերքներ, որոնք ցանկալի է սննդակարգից ընդմիշտ բացառել:
Գազավորված ըմպելիքներ եւ էներգետիկներ
Գազավորված ըմպելիքները եւ այսպես կոչված՝ էներգետիկները պարունակում են ահռելի քանակությամբ շաքար (կամ, ինչն ավելի վատ է, շաքարի փոխարինողներ), քիմիական նյութեր եւ կոնսերվանտներ, իսկ դրանց մեջ ոչ մի սննդարար արժեք չկա: Այսպիսի ըմպելիքներն օրգանիզմին միայն ոչ անհրաժեշտ կալորիաներ են տալիս, որոնք նպաստում են ավելորդ քաշ հավաքելուն: Իսկ եթե ըմպելիքների մեջ կան նաեւ շաքարի փոխարինողներ, ապա դրանք կարող են նաեւ մեծացնել քաղցկեղի եւ մի ամբողջ շարք հիվանդությունների զարգացման հավանականությունը: Հենց այս պատճառով գազավորված ըմպելիքներից հարկավոր է ընդմիշտ հրաժարվել, եւ ոչ մի դեպքում չի կարելի երեխաներին թույլ տալ խմել:
Վերամշակված միս
Վերամշակված մսից արտադրանքը (երշիկ, նրբերշիկ, բեկոն եւ այլն) պարունակում է կոնսերվանտներ, արհեստական ներկանյութեր եւ շատ այլ բաղադրամասեր, որոնք աղիքային միկրոֆլորայի առողջության համար շատ վտանգավոր են: Դրանից բացի, ընդհանրապես կարմիր միսը եւ մասնավորապես վերամշակված միսը մտնում են քաղցկեղածինների ցանկի մեջ՝ նյութեր, որոնք մեծացնում են քաղցկեղի զարգացման հավանականությունը:
Մարգարին
Սփրեդներն ու մարգարինը հիդրոգեներացված բուսական յուղ են, որոնք քիմիական մշակման արդյունքում իրենց հեղուկ կազմությունը փոխում են պինդի: Այսպիսի յուղերը մարդու օրգանիզմի համար անբնական են, իսկ դրանց գործածումը կարող է բերել ճարպային փոխանակության խանգարումների: Գոյություն չունի «որակյալ» մարգարին կամ սփրեդ, այս մթերքներն, ամեն դեպում, առողջության համար վտանգավոր են, ուստի ցանկալի է սննդակարգից բացառել:
«Դիետիկ» մթերքներ
Այսպես կոչված, «դիետիկ» մթերքները պարունակում են համի քիմիական ուժեղացուցիչներ, որոնք աղիների վրա բացասաբար են ազդում եւ մեծացնում են շաքարի ձգտումը: Շաքարի փոխարեն, դրանք հաճախ պարունակում են առողջության համար վտանգավոր շաքարի փոխարինողներ: Դրանից բացի, «յուղազերծը» դեռեւս չի նշանակում «օգտակար». մասնագետներից շատերի կարծիքով՝ որոշ մթերքներ պետք է հատկապես յուղային լինեն եւ առավելագույն բնական, այդ թվում՝ կաթն ու պանիրը:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...