Ո՞ր միրգն է օգնում մեջքի ցավերի մեղմացմանը
Մեջքի ստորին հատվածի ցավերին բախվում է աշխարհի բնակչության գրեթե 80 տոկոսը: Այս ցավերի առավել հաճախակի պատճառներն են քնած ժամանակ անհարմար դիրքը կամ օրվա ընթացքում սխալ կեցվածքը: Մեջքի ցավերի դեմ չափազանց արդյունավետ են արքայախնձորը եւ արքայախնձորի հյութը, քանի որ դրանց մեջ պարունակվում է մեծ քանակությամբ հակաբորբոքային նյութ, որը հայտնի է որպես բրոմելայն, պնդում է բժիշկ Ջոզեֆ Մերքոլան:
Մասնագետի խոսքով՝ մեջքի ցավերով տառապող մարդկանց խորհուրդ է տրվում արքայախնձոր շատ ուտել կամ սննդային հավելումների տեսքով բրոմելայն ընդունել: Մասնագետը նշում է, որ բրոմելայնը արտահայտված հակաբորբոքային էֆեկտ ունի, իսկ հաճախ մեջքի ցավեր է առաջացնում հենց բորբոքային պրոցեսը:
Բժիշկ Մերքոլայի խոսքով՝ մեջքի ցավերի դեպքում արքայախնձորի 110 մլ հյութի գործածումն արդեն մի քանի րոպե հետո կարող է անալգետիկի արդյունք ունենալ:
Իհարկե, եթե մեջքի ցավերը մշտական բնույթ ունեն եւ չեն անցնում սննդակարգի մեջ արքայախնձոր ընդգրկելուց ու ավելի ակտիվ կենսակերպ վարելուց հետո, ցանկալի է բժշկի դիմել եւ պարզել այդ ցավերի իրական պատճառը: Հնարավոր է, որ խնդրի պատճառն ամենեւին էլ կեցվածքը չէ, այլ նյարդերի ճմլվածքը կամ օնկոլոգիական պրոցեսը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...