Արտաքին շուկաներում ձևավորվում են Հայաստանի տնտեսության համար ոչ նպաստավոր միտումներ
«Հայկական ժամանակ»-ը գրում է․
«Արդեն մի քանի օր է, ինչ արտաքին շուկաներում ձևավորվում են Հայաստանի տնտեսության համար ոչ նպաստավոր միտումներ։ Մասնավորապես կտրուկ էժանացել են պղինձը և նավթը։ Իսկ նավթի էժանացումը հանգեցրել է ռուբլու արժեզրկմանը։
Այս ամսվա սկզբին պղնձի մեկ տոննայի գինը Լոնդոնի ֆոնդային բորսայում 6 հազար դոլարից բարձր էր, իսկ երեկվա դրությամբ արդեն 5 հազար 700 դոլար էր։ Դա նշանակում է, որ համամասնորեն էժանանում է նաև Հայաստանից արտահանվող պղնձի խտանյութի գինը և իր հերթին հանգեցնում բյուջեի եկամուտների նվազմանը։ Նավթի էժանացումը ավելի էական է։ Անցած շաբաթ մեկ բարելի գինը կազմում էր 56 դոլար, իսկ երեկվա դրությամբ 51.3 դոլար էր, այսինքն նավթը էժանացել է մոտ 10 տոկոսով։ Սա անմիջապես անդրադարձել է ռուսական ռուբլու փոխարժեքի վրա՝ մեկ դոլարի գինը կրկին մոտենում 60 ռուբլու սահմանագծին։ Իսկ դա նշանակում է, որ արժեզրկվելու են Ռուսաստանից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտները և բացասական ազդեցություն թողնեն ՀՀ բնակչության գնողունակության վրա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից