Վարդան Այվազյանը 250 հազար դոլարով առանձնատուն է գնել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Հանրապետական կուսակցության համամասնական եւ ռեյտինգային ցուցակներով Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրված Վարդան Այվազյանը նախորդ տարի 250 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է գնել:
ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավորը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նոր հայտարարագրում նշել է նաեւ, որ նախորդ տարի հետ է վերադարձվել իր 250 հազար դոլար արժողությամբ փոխառությունը:
Փոխառությունը սովորաբար լինում է կամ ավանդի, կամ տոկոսով տրամադրած գումարի ձեւով, սակայն վերջին դեպքում դրա տոկոսները չեն կարող այնքան շատ լինել, քանի որ կհամարվի վաշխառություն:
2016 թվականի սկզբին Վարդան Այվազյանի դրամական միջոցները հետեւյալ տեսքն են ունեցել՝ 12 միլիոն 900 հազար դրամ, 72 հազար ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա վերջում նույնությամբ պահպանվել են:
Ազգային ժողովի պատգամավորի եկամտի միակ աղբյուրը, ըստ հայտարարագրի, եղել է աշխատանքի դիմաց ստացած վարձատրությունը, որը կազմել է 8 միլիոն 260 հազար դրամ: Վարդան Այվազյանն ունի հողին ամրակայված 3 անշարժ գույք, Range Rover եւ Bentley ավտոմեքենաներ, երկու ընկերությունում էլ բաժնեմաս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից