Կաթնասունները զարգանում են ավելի դանդաղ, քան՝ մահանում
Գիտնականները պարզել են, որ հաջորդ 50 տարիների ընթացքում մեռած կենդանիների քանակությունը, լավագույն դեպքում, կարող է վերականգնվել միայն 3-5 միլիոն տարի հետո: Վերջին տարիներին մարդու գործունեության հետևանքով առաջացած բնապահպանական ճգնաժամի արդյունքում այդ պրոցեսը արագացել է, որը հավասարազոր է սառցե դարաշրջանում ոչնչացած կենդանիների քանակին: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences-ում:
Օրհուսի (Դանիա) և Գոտենբուրգի (Շվեդիա) համալսարանների հետազոտողների թիմը պարզել է, որ մարդիկ նույնիսկ եթե փորձեն հաջորդ 50 տարիների ընթացքում դադարեցնել ոչնչացումը , երբ կաթնասունների բազմաթիվ տեսակներ արդեն անհետացած կլինեն, այսօրվա կենսաբազմազանությունը վերականգնելու համար բնությանը 3-5 միլիոն տարի անհրաժեշտ կլինի:
Գիտնականները հաշվարկել են ապագայի զարգացման լավագույն տարբերակը՝ օգտագործելով հզոր համակարգիչները և գոյություն ունեցող ու ոչնչացած կաթնասունների մասին ծավալուն տվյալների բազան. ինչ կլինի, եթե մարդիկ դադարեն ոչնչացնել կենդանիներին և դրանց բնակեցման միջավայրը՝ առավելագույնս նվազեցնելով ոչնչացումը: Նույնիսկ այդ դեպքում կպահանջվի 3-5 միլիոն տարի հաջորդ 50 տարիների ընթացքում ոչնչացող կենդանիների վերականգնման համար:
Հետազոտության մեջ օգտագործվող մեթոդներն ու տվյալները կարող են բացահայտել ամենից շատ վտանգված կենդանիների տեսակները, այդպիսով ձեռնարկել միջոցներ դրանց պահպանման համար: Պարզվել է, որ այժմ առավել վտանգված են և առավելագույն պաշտպանության կարիք ունեն սև ռնգեղջյուրը (Diceros bicornis) և ասիական փիղը (Elephas maximus):


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...