Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ ցածր է
Սեւանա լիճը, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2018 թվականի հոկտեմբերի 30-ի դրությամբ ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 48 սանտիմետր բարձրության վրա, ինչը 1 սանտիմետրով պակաս է նախորդ տարվա նույն օրվա նիշից:
Նույն աղբյուրի համաձայն՝ 2018 թվականի ընթացքում Սեւանա լճից բաց է թողնվել 200 միլիոն 263 հազար խորանարդ մետր ջուր, իսկ Արփա-Սեւան ջրատարով լիճ է տեղափոխվել 113 միլիոն 749 հազար խորանարդ մետր ջուր:
«Եթե 30 միլիոն խորանարդ մետր լրացուցիչ ջրառ այս տարի չիրականացվեր, ապա չէր արձանագրվի լճի ջրային պաշարների բացասական հաշվեկշիռ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանը:


















































Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ռուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքը
Կիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներին
Ուսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքեր