82-ամյա ամերիկահայն ամեն տարի Հայաստան է գալիս` տներ կառուցելու
ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգից հայազգի Չարլի Տակեշյանն ամեն տարի գալիս է Հայաստան՝ տներ կառուցելու: Այս մասին գրում է Ocala.com կայքը:
82-ամյա Տակեշյանն արդեն 12 անգամ եկել եւ օգնել է կառուցել 26 տուն ու 24 բնակարանանոց մեկ շենք:
Նա Վրաստանում գործող Fuller Housing Center-ի միջոցով է Հայաստան գալիս, որպեսզի օգնի տանիք ունենալ 1988-ի Սպիտակի աղետալի երկրաշարժից անօթեւան մնացած մարդկանց: Տակեշյանը պատմում է, որ տեղացի բազմաթիվ գյուղացիներ օգնում են իրեն, իսկ կառուցման ավարտին գյուղի քահանան աղ ու հացով, երբեմն էլ՝ գինով գալիս եւ օրհնում է տունը:
Ամեն տարի վերադառնալով Տակեշյանը գնում է իրենց կառուցած տները` տեսնելու բնակիչներին. «Այդ տեսարանն իսկական պարգեւ է…Միայն տեսնեք այդ մարդկանց ուրախությունը. չէ՞ որ նրանք տարիներ շարունակ մետաղյա վագոններում են ապրել, օգտվել հասարակական զուգարաններից, որտեղ երբեմն ջուր էլ չի եղել: Եվ երբ, վերջապես, տուն են տեղափոխվում, կարծես Թաջ Մահալ եկած լինեն…»:
Fuller Housing Center-ը հիմնադրվել է 2005 թվականին եւ այժմ աշխատանքներ է իրականացնում Հյուսիսային Ամերիկայում եւ աշխարհի 16 երկրներում: Կենտրոնը առանց տոկոսադրույքի՝ 30 տարով, հիփոթեքային վարկեր է տրամադրում՝ տուն կառուցելու պայմանով:
Տակեշյանը, թիմի անդամներից շատերի պես, հաճախ սեփական միջոցներն է ներդնում, որպեսզի անօթեւան մարդիկ ապահովվեն անհրաժեշտ ամեն ինչով: Նա մի խուլ աղջկա համար անգամ լսողական սարք է գնել, որով աղջկա լսողությունը վերականգնվել է:
«Մարդիկ հարցնում են՝ ինչու եմ ամեն տարի վերադառնում Հայաստան: Բայց ինչպե՞ս չվերադառնամ: Ամեն անգամ այնտեղից գալիս բոլորս այնքա՜ն ուրախ ենք, որ կարողացանք այս մարդկանց համար ապրելու տեղ ստեղծել: Այդ զգացումն աննկարագրելի է», - ասում է Տակեշյանը:
Նա ծրագրել է մյուս անգամ Հայաստան գալ 2019-ի հուլիսին:


















































Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ռուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքը
Կիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներին
Ուսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքեր