Խաչատուրովի հարցը որոշվելու է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործին, այդ պաշտոնից նրա հետկանչի գործընթացին:
Խոսելով «Մարտի 1»-ի գործով անցնող Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Տողանյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մինչև վերջ չքննված գործերի քննությունը վերսկսվել է:
«Կոնկրետ հարցերով հարուցվել են քրեական գործեր, այդ թվում՝ նաև Խաչատուրովի դեմ: Բայց տվյալ պարագայում, կարծում եմ, ամբողջ համատեքստը կապ չունի ՀԱՊԿ-ին մեր անդամակցության հետ ու որևէ կերպ չի անդրադառնում այդ կազմակերպության աշխատանքի վրա: Պարոն Խաչատուրովը շարունակում է գլխավորել ՀԱՊԿ-ը: Մենք արդեն սկսել ենք այդ պաշտոնից նրա հետկանչի գործընթացը, այդ հարցը որոշվելու է անդամ պետությունների ղեկավարների մակարդակով»,-ասել է ՀՀ դեսպանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ պաշտոնական Երևանը տվել է համապատասխան գործընթացի մեկնարկը:
Լրագրողի այն հարցադրմանը, թե արդյոք ստեղծված իրավիճակը լարվածություն չի առաջացնում Մոսկվայի ու Երևանի հարաբերություններում, թե դա պարզապես աշխատանքային պահ է, դեսպանն ընտրել է պատասխանի երկրորդ տարբերակը:
«Նման պահեր առաջանում են: Ամեն դեպքում մենք կցանկանայինք նախազգուշացնել այն փորձագետներին, քաղաքագետներին, որոնք այս ամենում ինչ-որ խնդրահարույց բան են տեսնում կողմերի հարաբերություններում»,-եզրափակել է Տողանյանը՝ ընդգծելով, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններում որևէ փոփոխություն չի ակնկալվում:
Տեսանյութում այդ հատվածը կարող եք դիտել 43.43 րոպեից.


















































Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ռուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքը
Կիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներին
Ուսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքեր