Ուսումնարանն առանց բուժկետի եւ սանհանգույցի կմնա. բողոքի ցույց կառավարության դիմաց
Զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի աշակերտները ուսումնարանի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր՝ հոկտեմբերի 30–ին, կառավարության դիմաց բողոքի ցույց էին անում։
Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել նախորդ կառավարության ընդունած այն որոշումը, որով նախատեսվում է ուսումնարանի մի մասնաշենքը հանձնել մեկ այլ պետական ոչ առտեւրային կազմակերպության։
«Ապրիլի 12-ին կրթության եւ գիտության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի առաջարկով նախորդ կառավարությունը որոշում է ընդունել, որով ուսումնարանի մի մեծ մասնաշենք տրվել է մեկ այլ պետական ոչ առեւտրային կազմակերպության, սակայն եթե այդ որոշումը կատարում ենք, այսինքն՝ եթե հանձնում ենք այդ մասնաշենքը, ուսումնարանը չի կարողանում կազմակերպել իր բնականոն աշխատանքը։ Այնտեղ կան լսարաններ, արհեստանոցներ, բուժկետն է ու միակ սանհանգույցը, նաեւ ուսուցչանոցը եւ այլն»,–նշեց ուսումնարանի տնօրենը։
Նա շեշտեց՝ այս տարվա ընդունելությամբ մեծ թվով ուսանողներ են ընդունվել. «Այս տարի ունենք 130 ուսանողներ։ Մենք ֆիզիկապես չենք կարող ապահովել ուսումնական գործընթացը, դա է պատճառը, որ այսօր մեր ձայնը բարձրացրել ենք, դիմել ենք ԿԳ նախարարությանը, բայց նախարարությունը դեռ լուծումներ չի առաջարկել»։
Անդրանիկ Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցին արդարացի լուծում կտա, իսկ արդարացի լուծումը, նրա կարծիքով, այդ որոշման չեղարկումն է։
Նա հայտնեց, որ կառավարության քաղաքացիների ընդունելության բաժնից եկել են հանդիպման ցուցարարների հետ, խնդրել են սպասել մինչեւ ուրբաթ, երբ կկազմակերպվի հանդիպում ԿԳ նախարարի հետ։ Անդրանիկ Հովհաննիսյանը նշեց՝ կսպասեն։


















































Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ռուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքը
Կիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներին
Ուսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքեր