Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ ԱԳՆ-ն նշել է ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման պայմանը Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայք-Սարավան հատվածում. կան տուժածներ Փաշինյանը հստակ կուրս է վերցրել դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում. Մեդվեդև Մոջթաբա Խամենեին թաքնվում է խորը բունկերներում. CBS News Քրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը․ մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են կատարել «Արթիկ» ՔԿՀ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին Ընտրական տրամադրությունները՝ խորհրդարանական ընտրություններից առաջ․ IRI-ը հարցման նոր արդյունքներ է հրապարակել Թրամփի և Իրանի հակասական հայտարարությունները նոր համաձայնագրի և Հորմուզի նեղուցի շուրջ Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լուկաշենկո-Մակրոն հեռախոսազրույցը Իսրայելն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել Իրանի միջուկային սպառնալիքի վերացման շուրջ. Նեթանյահու

ՌԴ ԱԳՆ-ն նշել է ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման պայմանըՎթար Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայք-Սարավան հատվածում. կան տուժածներՓաշինյանը հստակ կուրս է վերցրել դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում. ՄեդվեդևՄոջթաբա Խամենեին թաքնվում է խորը բունկերներում. CBS NewsՔրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը․ մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանաՄայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո ՌուբիոնՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են կատարել «Արթիկ» ՔԿՀՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասինԸնտրական տրամադրությունները՝ խորհրդարանական ընտրություններից առաջ․ IRI-ը հարցման նոր արդյունքներ է հրապարակելԹրամփի և Իրանի հակասական հայտարարությունները նոր համաձայնագրի և Հորմուզի նեղուցի շուրջՖրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լուկաշենկո-Մակրոն հեռախոսազրույցըԻսրայելն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել Իրանի միջուկային սպառնալիքի վերացման շուրջ. ՆեթանյահուԹեժ գիշեր ՎաշինգտոնումԹրամփը կոչ է արել «չշտապել» Իրանի հետ համաձայնության հարցումՀայաստանը ՄԱԿ ԱԽ-ում խոսել է ռազմագերիների հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի մասինԲիլա Ցերկվայի վրա «Օրեշնիկ»-ով հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ. Զելենսկու հայտարարությունը և ՌԴ հաստատումըՀրշեջ-փրկարարները մարել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բռնկված հրդեհը․ կանխվել է կրակի տարածումըԵթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը, կարո՞ղ եք մասնակցել ընտրությանը․ տեսանյութԿարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանովՎերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀԴարակերտ բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվիՄայիսի 28-ի զորահանդեսին նվագախմբի կատարմամբ հնչելու են միայն հայկական ստեղծագործություններ. ՊապիկյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներԱյսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԱխալքալաք-Կարս երկաթուղին հասանելի է դարձել հայկական բեռնափոխադրումների համարՄայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆՍտուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը
Մամուլ

Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՊԵԿ տեսուչներին գաղտնալսել են

«Հայկական ժամանակը» գրում է.  Օրեր առաջ ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված ՊԵԿ պաշտոնյաներից երկուսը առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, խոսքը ՊԵԿ փոքր հարկ վճարողների տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Սուրեն Էլոյանի եւ տեսուչ Վաղարշակ Լալայանի մասին է, իսկ տեղակալ Սամսոն Առաքելյանը դեռ դիրքորոշում չի հայտնել։

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով ենթադրյալ հանցագործություն կատարելու համար (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, որը կատարվել է շորթմամբ՝ մի խումբ անձանց կողմից)։

Նրանց դեմ հաղորդում ներկայացրած անձը մի ՍՊ ընկերության փաստացի տնօրեն Է. Մ-ն է: Հիմնական «օպերացիան» տեղի է ունեցել տեղակալ Սամսոն Առաքելյանի աշխատասենյակում՝ կաշառքը ստանալու պահին նա վնասազերծվել է: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գաղտնալսվել է Սամսոն Առաքելյանը, եւ մյուսների առնչությունը գործին նախաքննական մարմինը հիմնավորում է հենց այս գաղտնալսմամբ։

Ի տարբերություն Էլոյանի, սույն գործով կալանավորված բաժնի պետի տեղակալ Սամսոն Առաքելյանը որեւէ դիրքորոշում չի հայտնել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։ Այս մասին ասաց նրա պաշտպան Աշոտ Սարգսյանը։ Նա նշեց, որ իր պաշտպանյալը գաղտնալսվել է եւ մնացածի առնչությունը գործի հետ եղել է այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ արված գաղտնալսումները, որով նախաքննության մարմինը գտնում է, որ այդ ձայնագրություններով հիմնավորվում է նաեւ, որ այսինչն ու այսինչն էլ կապ ունեն։

«Խոսակցություն կա պետի մասին, նրանք էլ ասում են, որ պետի մասին խոսել են, ուրեմն պետն էլ ա մեջը»,- շարունակեց նա։ Վերջինս իր պաշտպանյալին կալանավորելու՝ դատարանի որոշումը գնահատում է ոչ ճիշտ՝ պատճառաբանելով, որ նյութերը, որոնք ներկայացված են եղել դատարան՝ թերի էին։

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելուց առաջ պետք է ստանան դատարանի թույլտվություն, իրենք ասում են, որ այդ թույլտվությունը ստացել են, բայց դատարանում միջնորդության քննարկման ընթացքում այդ որոշումը չկար, դրա համար ես հարց բարձրացրի՝ դատարանը ինչո՞վ է համոզված, որ այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումների օրինականությունը ստուգված է։ Դատարանը, սակայն, անտեսեց ու միջնորդությունը բավարարեց՝ առանց օրինականությունը ստուգելու»,- մանրամասնեց Աշոտ Սարգսյանը։

Ապա պաշտպանը բնութագրեց Առաքելյանին որպես արժանավոր, շատ լավ մարդ, նշելով, որ նա բավականին շատ օգուտ է բերել իր գործունեության ընթացքում։

«Բավական զգույշ է, ինքն էլ չի կարողանում հասկանալ, թե ոնց է գնացել այդ քայլին։ Շատ առաջ չընկնեմ, բայց ես համոզված եմ, որ հայտարարություն տված անձը գնացել է սադրանքի, որովհետեւ Սամսոնը իր մոտ լուրջ բաներ էր նկատել, որ պետք է հետագայում իրականացներ»,- ասաց մեր զրուցակիցը: 

Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում