Լոռիում ջրատարը վնասվել է, քանդվել է ասֆալտը, տապալվել են ծառեր
Լոռու մարզում, հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ուշ երեկոյան հերթական անգամ պայթել ու վնասվել է Նովոսելցովո- Վանաձոր 1000 մմ ջրատար խողովակը: Վթարի արդյունքում ջրի մեծ հոսքը պոկել է Մ-6 միջպետական ճանապարհի վրա կառուցված մետաղե հենապատերը, ամբողջությամբ քշել-տարել է նոր կառուցված միջպետական ճանապարհի մի հատվածի ասֆալտը, ծառեր տապալել, շրջել ու հիմնովին քանդել բետոնե արգելապատնեշներ:
Ջրի ճնշումը վնասել է նաեւ կից կառուցված շինությունը, դրա պարիսպը: Դեպքից ժամեր անց ճանապարհը խճապատվել է՝ երթեւեկությունը ժամանակավորապես վերականգնելու նպատակով: Պատահարին անմիջապես արձագանքել են «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները, ովքեր մինչեւ կեսօր իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ:


















































Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ռուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքը
Կիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներին
Ուսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքեր