Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՌԴ ԱԳՆ-ն նշել է ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման պայմանը Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայք-Սարավան հատվածում. կան տուժածներ Փաշինյանը հստակ կուրս է վերցրել դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում. Մեդվեդև Մոջթաբա Խամենեին թաքնվում է խորը բունկերներում. CBS News Քրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը․ մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են կատարել «Արթիկ» ՔԿՀ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին Ընտրական տրամադրությունները՝ խորհրդարանական ընտրություններից առաջ․ IRI-ը հարցման նոր արդյունքներ է հրապարակել Թրամփի և Իրանի հակասական հայտարարությունները նոր համաձայնագրի և Հորմուզի նեղուցի շուրջ Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լուկաշենկո-Մակրոն հեռախոսազրույցը Իսրայելն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել Իրանի միջուկային սպառնալիքի վերացման շուրջ. Նեթանյահու

ՌԴ ԱԳՆ-ն նշել է ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման պայմանըՎթար Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ Վայք-Սարավան հատվածում. կան տուժածներՓաշինյանը հստակ կուրս է վերցրել դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում. ՄեդվեդևՄոջթաբա Խամենեին թաքնվում է խորը բունկերներում. CBS NewsՔրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը․ մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանաՄայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո ՌուբիոնՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են կատարել «Արթիկ» ՔԿՀՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասինԸնտրական տրամադրությունները՝ խորհրդարանական ընտրություններից առաջ․ IRI-ը հարցման նոր արդյունքներ է հրապարակելԹրամփի և Իրանի հակասական հայտարարությունները նոր համաձայնագրի և Հորմուզի նեղուցի շուրջՖրանսիական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Լուկաշենկո-Մակրոն հեռախոսազրույցըԻսրայելն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել Իրանի միջուկային սպառնալիքի վերացման շուրջ. ՆեթանյահուԹեժ գիշեր ՎաշինգտոնումԹրամփը կոչ է արել «չշտապել» Իրանի հետ համաձայնության հարցումՀայաստանը ՄԱԿ ԱԽ-ում խոսել է ռազմագերիների հանդեպ անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի մասինԲիլա Ցերկվայի վրա «Օրեշնիկ»-ով հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ. Զելենսկու հայտարարությունը և ՌԴ հաստատումըՀրշեջ-փրկարարները մարել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բռնկված հրդեհը․ կանխվել է կրակի տարածումըԵթե լրացել է անձը հաստատող փաստաթղթի ժամկետը, կարո՞ղ եք մասնակցել ընտրությանը․ տեսանյութԿարճատև անձրև, ամպրոպ, տեղ-տեղ կարկուտ․ ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա կբարձրանա 4-6 աստիճանովՎերջնաժամկետի ավարտից հետո լիազոր մարմինը չի կարող դիմումներ ընդունել․ ԿԸՀԴարակերտ բնակավայրի գազամատակարարումը կդադարեցվիՄայիսի 28-ի զորահանդեսին նվագախմբի կատարմամբ հնչելու են միայն հայկական ստեղծագործություններ. ՊապիկյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներԱյսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը փակ կլինիԱխալքալաք-Կարս երկաթուղին հասանելի է դարձել հայկական բեռնափոխադրումների համարՄայիսի 25-ի վաղ առավոտյան ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆՍտուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը
Մամուլ

Տրանսպորտային կոլապս Երեւանում. անհրաժեշտ են ցավոտ ռեֆորմներ

«Փաստ» թերթը գրում է. «Նախորդ շաբաթվա վերջում Երեւանում տեղացած հորդառատ անձրեւն արդիական դարձրեց վերջին շրջանի ամենացավոտ խնդիրներից մեկը՝ մայրաքաղաքում անվերջ թվացող խցանումները: Սոցցանցերում տեղատարափ անձրեւին զուգահեռ սկսվել էր գրառումների տեղատարափ, որոնց խնդրո առարկան մեկն էր՝ մարդիկ մի քանի ժամ մնացել էին խցանման մեջ: Հորդառատ անձրեւները միշտ են կաթվածահար անում երթեւեկությունը, սակայն այս դեպքում անձրեւն ընդամենը կողմնակի հանգամանք էր, մի բան, որ ավելի սուր է դարձնում առանց այն էլ կարեւոր խնդիր, որին առնչվում ենք բոլորս. Երեւանը ճանապարհատրանսպորտային կոլապսի շեմին է:

Ճանապարհատրանսպորտային խնդիրների մասին խոսելիս քաղաքականությունը շրջանցել հնարավոր չէ: Երեւանը կաթվածահար արած խցանման հաջորդ օրը ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառում էր արել, որտեղ նա նշում էր, որ վթարների քանակի աճի պատճառով ՃՈ–ն չի հասցրել կարգավորել բոլոր խաչմերուկները: Խաչատրյանը նաեւ հորդորում էր վարորդներին խցանված խաչմերուկներ չմտնել՝ վկայակոչելով ՃԵԿ–ի 88–րդ կետը, որի համաձայն արգելվում է մուտք գործել խաչմերուկ կամ երթեւեկելի մասերի հատում, եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգ առնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:

ՃՈ պետի տեղակալն, իհարկե, ճիշտ է: Բայց արդյոք ֆեյսբուքյան գրառումներո՞վ է, որ պետք է վարորդներին սովորեցնել ճանապարհային երթեւեկության կանոնները: Գրառումն, ինքնին, կարելի էր քննարկման առիթ չդարձնել, սակայն, ցավոք, այդ գրառումն ու դրա բովանդակությունն ազդակ են առ այն, որ համակարգային դարձած մի խնդրի հայացք է նետվում ավելի մասնակի, առանձին դրվագներով: Իսկ Երեւանի ճանապարհատրանսպորտային խնդիրները իսկապես համակարգային են:

Այդ համակարգային խնդրի մաս են կազմում թե՛ ՃԵԿ կանոններին չտիրապետելը, թե՛ վարորդական իրավունք ստանալու կասկածելի մեխանիզմները, թե՛ ավտոմեքենաների ահռելի ու գնալով ավելացող քանակը, թե՛ մեքենաների կայանումը նշված ու չնշված տեղերում, որի արդյունքում բոլոր բանուկ փողոցները զրկվում են իրենց 1/3–ից, թե՛ նեղ փողոցները, թե՛ շրջանցող էստակադաների բացակայությունը, թե ԱՊՊԱ համակարգի աշխատակիցների «շառից–փորձանքից հեռու» մոտեցումն ու վթարված մեքենաների մի քանի ժամ ձգվող կայանումը բանուկ փողոցներում: Այս շարքը կարելի է շարունակել անվերջ: Բայց մեր խնդիրն այլ է:

Որեւէ առանձին դրվագ, առանձին փոքր խնդիր լուծելով՝ Երեւանի ճանապարհատրանսպորտային ճգնաժամը հանգուցալուծել հնարավոր չէ: Այդ հանգուցալուծումը ենթադրում է կոնցեպտուալ մոտեցում: Հնարավոր չէ միայն վարորդների բարեկրթության վրա հույս դնելով՝ հասնել այդ խնդրի լուծմանը: Իսկ այն, որ ճգնաժամը մոտենում է, ավելին՝ գնալով ավելի է խորանալու ու, ըստ էության, կաթվածահար է անելու Հայաստանի բոլոր իմաստներով զարկերակ հանդիսացող Երեւանը, ակնհայտ է անզեն աչքով:

Առանց ցավեցնելու բուժում չի լինում, հնարավոր չէ միաժամանակ գնալ ռեֆորմների ու որեւէ մեկին, հասարակության որեւէ շերտին «չնեղացնել», անհարմարություն չպատճառել: Ավելին, եթե ռեֆորմը ցավոտ չէ, ըստ ամենայնի, կամ ռեֆորմ չկա, կամ կա դրա միայն արտաքին, էսթետիկ մասը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում