Ինչու են ֆիլիպինցիներն արաբական երկրներից Հայաստան գալիս. Al Jazeera-ի անդրադարձը
Al Jazeera հեռուստաալիքի կայքն ուշագրավ հոդված է հրապարակել Արաբական Միացյալ Էմիրություններում և դրա հարևան պետություններում աշխատող ու վերջին շրջանում ակտիվորեն Հայաստան եկող ֆիլիպինցիների մասին:
Նշվում է, որ 2014թ. ի վեր Հայաստան եկող ֆիլիպինցիների թիվը 674-ից հասել է 22.000-ի: Հետաքրքրական է, որ նրանցից ոմանք՝ առնվազն 300 մարդ, մշտական բնակություն են հաստատել Հայաստանում:
Նշվում է, որ ֆիլիպինցիները հիմնականում Հայաստան են այցելում, որպեսզի երկարաձգեն իրենց այցագրի ժամկետը: Պարսից ծոցի երկրներում գործող այցագրային կանոնների համաձայն՝ արտագնա աշխատանքի մեկնածները ստիպված են մեկ այլ երկիր մեկնել, հետո նորից վերադառնալ, որպեսզի այցագիրը թարմացվի:
Նախկինում շատերը մեկ օրով գալիս էին Հայաստան ու հետո կրկին հետ գնում: Սակայն այժմ ֆիլիպինցիները գալիս են ու օգտագործում Հայաստանին ծանոթանալու հնարավորությունը:
«Նախկինում մենք իրանական Քիշ կղզի կամ Օմանի Մուսկատ քաղաք էինք գնում: Բայց երբ տեղեկացանք, որ Հայաստանում կարելի է և՛ այցագիրը երկարաձգել, և՛ շրջագայել, որոշեցինք գալ: Կյանքում երբևէ ձյուն չտեսած ֆիլիպինցիների համար սա հրաշալի է»,-ասել է նրանցից մեկը:
Նշվում է, որ Հայաստան մեկնելը համեմատական կարգով բավական մատչելի է ֆիլիպինցիների համար: Բացի այդ, նրանց գրավում է այն փաստը, որ Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնեական երկիրն է, ինչն առանձնահատուկ նշանակություն ունի բարեպաշտ ֆիլիպինցիների համար:
Նշվում է, որ Երևանում ֆիլիպինցիները հանգրվանում են «Փոքրիկ Մանիլա» հոսթելում, որի տերերը Հայաստան տեղափոխված ու այստեղ երեխա ունեցած ֆիլիպինցիներ են:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ