Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Կոռուպցիա՞. Փոխվարչապետ Ավինյանի ընկերությանը 25 մլն փոխանցած ԾԻԳ-ի ղեկավարը՝ նախարար

Հոկտեմբերին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գեղամ Գեւորգյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար: Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նորանշանակ նախարարին։

Հիշեցնենք, որ Գեղամ Գեւորգյանը 2016-ի դեկտեմբերից զբաղեցել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի պաշտոնը: Նրա անունը մամուլում շրջանառվեց, երբ հայտնի դարձավ, որ 1,5 մլն դրամ աշխատավարձ է ստանում:

Ի դեպ՝ վարչապետ Փաշինյանը շաբաթներ առաջ հենց նմանատիպ ԾԻԳ-երի ոչ արդյունավետ աշխատանքի մասին էր խոսում, ու վստահաբար կարելի է ասել, որ վարչապետը ծանոթ է Գեղամ Գրիգորյանի նախկին գործունեությանը։

Այսպես, ըստ «Հետք» պարբերականի, Գեղամ Գևորգյանը նշված ԾԻԳ ղեկավար աշխատելու ընթացքում միլիոնավոր դրամներ է փոշիացրել, որը իր ղեկավարած կառույցին փոխանցվել է պետական բյուջեից։

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն այս տարվա փետրվարի 6-ին հաստատել է 2018թ. տարեկան գործունեության իրականացման բյուջեն՝ մոտ 682 մլն 555 հազար դրամ: Այդ գումարի մեծ մասը գոյանում է պետական բյուջեի հատկացումներից՝ մոտ 410 մլն 457 հազար դրամ:

Շատերի համար զարմանալի էր, թե ինչպե՞ս է պետական հսկայական միջոցներ փոշիացրած անձը նման կարևոր պաշտոնի նշանակվել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գեղամ Գևորգյանի նշանակման համար ջանք ու եռանդ չի խնայել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Կառավարության անդամների համար անհասկանալի է մնացել Ավինյանի շարժառիթը, բայց ստիպված են եղել ընդառաջել նրա խնդրանքը:

Պարզվում է՝ Տիգրան Ավինյանը ցանկանում էր Գեղամ Գևորգյանին տեսնել գյուղնախարարի պաշտոնում ոչ թե նրա համար, որ վերջինս իր գիտելիքներով կարող է ծաղկեցնել ոլորտը, այլ որ նրա հանդեպ պարտքի զգացում ուներ: Ընդ որում՝ նյութական պարտքի:

Եվ ահա պարզ է դառնում՝ Գևորգյանի ղեկավարած ԾԻԳ-ը, որը տարեկան 600 մլն դրամի գումար է փոշիացրել պետական բյուջեից, հասցրել է ֆինանսական եկամուտներ ապահովել Տիգրան Ավինյանին: ԾԻԳ-ը սույն թվականի ապրիլի 15-ին Ավինյանի ղեկավարած ընկերությունից ստացել է հայտ ավելի քան 25 մլն դրամ ֆինանսական աջակցություն պահանջվող բիզնես նախագծի համար: ԾԻԳ-ը որոշում է կայացրել բավարարել Ավինյանի ընկերությանը հայտը և փոխանցել Իրիգեյթ ՍՊԸ-ի կողմից խնդրվող գումարը այն ժամանակ, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետ էր (մանրամասն՝ այստեղ): Ընկերություններին ֆինանսական աջակցություն՝ գրանտ տրամադրելու որոշումը հրապարակվել է սույն թվականի հուլիսի 25-ին:

 

Այստեղ նաև հարց է առաջանում՝ արդյո՞ք չկան կոռուպցիոն վտանգներ: Ինչպես է ստացվել, որ փոխվարչապետ Ավինյանին պատկանող ընկերությանը ֆինանսական աջակցություն տրված ԾԻԳ-ի ղեկավարը հետագայում նշանակվել է նախարար:

Իրիգեյթ ՍՊԸ-ն հիմնադրվել է Տիգրան Ավինյանի կողմից 2011 թվականին: Նա մինչ փոխվարչապետ նշանակվելը եղել է նշված ընկերության տնօրենը: Ընկերությունը հիմա ղեկավարում է Տիգրան Ավինյանի հայրը՝ Արմեն Ավինյանը:

 

Այս նշանակման մասով, կարծում ենք, մեր այս հոդվածից հետո շատ բան պարզ է դառնում: Անհասկանալի է միայն, թե ինչու պետք է պետական պաշտոնը որպես լավություն տրվի մի մարդու, որը նույն ոլորտում արդեն իսկ հասցրել է տապալվել և պետական միջոնցեր փոշիացնել: Մի՞թե ժամանակին Տիգրան Ավինյանին լավություն անելը պետք է թանկ նստի մեր պետության վրա: