Իմ անցյալը, ներկան, փորձը թույլ կտան ինձ էական դեր ունենալ Հայաստանի քաղաքականության մեջ. Քոչարյան
Կձեաւվորվի նոր քաղաքական մենաշնորհ, եւ երկիրը դրանից ոչ մի լավ բան չի ստանա: Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նկատի ուներ, երբ վերջերս հայտարարել էր, որ միաբեւեռ խորհրդարանի ձեւավորումը անկայունության համար նախադրյալներ կստեղծի:
Նա նշել է, որ խոսքն իշխանության եւ պատասխանատվության մասին է. լիարժեք իշխանությունը ենթադրում է լիարժեք պատասխանատվություն, եւ սա մեդալի մեկ կողմն է՝ դրականը, քանի որ անհաջողությունների համար ուրիշ ոչ ոքի հնարավոր չի լինի մեղադրել :
«Այսօր հայտնի դարձած «սաբոտաժ» եւ «հակահեղափոխություն» բառերը այլեւս հասցեատերեր չեն ունենա: Միգուցե, այդ ժամանակ իշխանությունը վերջ ի վերջո կզբաղվի տնտեսությամբ… Բացասական կողմն էլ այն կլինի, որ նոր քաղաքական մենաշնորհ կձեավորվի եւ երկիրը դրանից ոչ մի լավ բան չի ստանա: Որպես կանոն, իշխանության նման մենաշնորհը հանգեցնում է լճացման եւ իշխանության այլասերման, որքան հեղափոխական էլ այն լինի:
Երկրում կդադարի գործել զսպումների եւ հակակշիռների համակարգը, որը չափազանց կարեւոր է իշխանության ճյուղերի հավասարակշռման տեսանկյունից», - նշել է Քոչարյանը:
Հարցին՝ գոյություն ունեն արդոյք այսօր Հայաստանում քաղաքական ուժեր կամ առանձին քաղաքական գործիչներ, որոնք կարող են խախտել մենաշնորհը, ընդդիմություն դառնալ, երկրորդ նախագահը նկատել է, որ դա կախված կլինի նրանից, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո որքան պրոֆեսիոնալ եւ եռանդագին նրանք կկատարեն իրենց աշխատանքը:
«Բոլորը հասկանում են, որ քաղաքական դաշտի լուրջ վերաձեւակերպում կլինի, մեծ հնարավորություններ են բացվում ինքնիրացման համար, բայց թե ով կլինի ընդդիմության առաջատարը, կախված է նրանից, թե ինչպես իրեն կդրսեւորի ապագա ընդդիմությունը»:
Հարցին՝ տեսնում է արդյոք նա իրեն այդ դերում, Քոչարյանը նշել է. «Ես մտածում եմ այդ մասին».
Ինչ վերաբերում է ընդդիմությունը գլխավորելու նրա պատրաստակամությանը, երկրորդ նախագահն ասել է, որ նա Հայաստանի ապագայի վերաբերյալ լրջորեն անհանգստանալու հիմքեր ունի:
«Սա ինձ դրդում է ինչ-որ կերպ ազդել այդ գործընթացների վրա: Որքանով ինձ կհաջողվի, ցույց կտա ժամանակը, բայց կարծում եմ, որ իմ անցյալը, ներկան, իմ փորձը թույլ կտան ինձ էական դեր ունենալ Հայաստանի քաղաքականության մեջ»:


















































Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Կիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներին
Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատան...