Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին Քաղաքապետարանի տնօրինությանն անցած նախկին «Մուլտի Վելնես»- ը վերաբացվել է. Ավինյան Իրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան»- ից պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատունը Առանց տեղումների եղանակ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներում Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց

Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքներըԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանինՔաղաքապետարանի տնօրինությանն անցած նախկին «Մուլտի Վելնես»- ը վերաբացվել է. ԱվինյանԻրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան»- ից պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատունըԱռանց տեղումների եղանակՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանWildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներումԼոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոցՔննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆԵրևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներՈւսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքերՍթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն ՈւկրաինաԻրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերըԿիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներինՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունըԻսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդՌուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքըՔաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներԵրևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոնԵս չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
Հայաստան

Սպասվող համաներումը չի կարելի բացառիկ համարել. փաստաբան Լուսինե Սահակյան

Սպասվող համաներումը չի կարելի բացառիկ համարել, որովհետեւ որոշ դեպքերում նախորդ համաներումները շատ ավելի բարենպաստ են եղել։ NEWS.am–ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Օրինակ, այն հոդվածները, որոնց վրա չի կիրառվում համաներումը, նախորդ համաներման տեքստում շատ ավելի քիչ են եղել, քան այս անգամ են։ Համաներումը բացառիկ կլիներ, եթե այն տարածվեր ոչ թե մինչեւ 3 տարի ազատազրկում նախատեսող հոդվածների վրա, այլ 5»,– ասաց նա։

Լուսինե Սահակյանը նշեց, որ նախկինում համաներումները կիրառվել են առաջադրված մեղադրանքի համար առանձին–առանձին, ոչ թե հանցանքների համակցության արդյունքում, ինչպես որ ներկայացվում է համաներման մասին օրինագծում. «Սա լուրջ խնդիր է առաջացնում, որովհետեւ եթե անձին առաջադրվել է մեղադրանք 2 այնպիսի հոդվածներով, որոնցով մինչեւ 3 տարվա ազատազրկում է նախատեսում, ապա եթե լիներ 2009թ. համաներումը, այդ անձը պատժի կրումից կազատվեր, մինչդեռ այս համաներումով շատ դեպքերում այն չի տարածվի։ Կյանքը ցույց է տվել, որ նմանատիպ համաներումների ժամանակ հնարավոր են կոռուպցիոն երեւույթներ, որովհետեւ դատավորը կարող է տալ ազատազրկում 3 տարի 1 օր ու համաներումը չի տարածվի»։

Երկրորդ, ըստ փաստաբանի, ընդունելի չէ նաեւ այն, որ համաներման տեքստի համաձայն, կրճատվում է պատժի չկրած մասը, ինչը նշանակում է՝ այն անձը, որը նախկինում գտնվել է կալանքի տակ, շատ ավելի վատ պայմաններում է հայտնվելու, քան մյուս մեղադրյալը, որը կալանքի տակ չի եղել. «Մենք այն ժամանակ էլ ենք այս մասին բարձրաձայնել, այսօր էլ ասում ենք, որ համաներման տեքստում պետք է լինի ոչ թե պատժի չկրած մասը կրճատելը, այլ նշանակված պատիժը կրճատելը»։

Մյուս կարեւորագույն խնդիրը, փաստաբանի կարծիքով, այն է, որ համաներումն առաջին եւ երկրորդ կարգի հաշմանդամների վրա տարածվում է, եթե նրանց հաշմանդամությունը ճանաչված է մինչեւ համաներման օրինական ուժի մեջ մտնելը. «Սա նշանակում է՝ եթե անձը, որոշ նկատառումներից ելնելով, չի դիմել, որ իր հաշմանդամությունը ճանաչվի, ուրեմն նրա վրա չի տարածվում»։

Լուսինե Սահակյանը նշեց, որ շատ լուրջ խնդիր է նաեւ տուժողների վնասի հատուցման հարցը։ Փաստաբանը կարծում է, որ համաներումը որեւէ կերպ չպետք է կախված լինի քաղաքացիական հայցերից. «Այս համաներման տեքստում բարձրացված է վեճի հարցը, այսինքն, եթե առկա է վեճ, ապա համաներումը չի կիրառվում։ Գաղտնիք չէ, որ տուժողի համար հեշտ է քաղաքացիական հայց ներկայացնել ու այսպիսով, թույլ չտալ, որ համաներումը կիրառվի։ Ըստ իս՝ սա անընդունելի է»։

Լուսինե Սահակյանի խոսքով, կան խնդիրներ, որոնք հնարավոր է եւ տեխնիկական լինեն։ Համաներման նախագծի համաձայն՝ եթե գործը գտնվում է նախաքննության կամ դատաքննության փուլում, քրեական հետապնդումը դադարեցվում է եւ գործը կարճվում է հանցագործությունների որոշակի կատեգորիաների համար, օրինակ, 3 անչափահաս երեխա ունեցող, հղի կանանց եւ այլն. «Տվյալ պարագայում նշված է, որ կարճվում են մինչեւ 5 տարվա ազատազրկում նախատեսող գործերև, մինչդեռ դրա նախորդ կետերում նշված է, որ անձը պատասխանատվությունից կազատվի, եթե մինչեւ 6 տարվա ազատազրկում է նախատեսվում։ Սա նշանակում է՝ նախաքննական մարմինը, դատարանը ստիպված են գործը քննել, ավարտել, հասցնել մինչեւ դատական ակտ, որպեսզի անձն ազատվի պատասխանատվությունից։ Սա անտեղի ֆինանսական ծախս է, կարծում եմ՝ պարզապես տեխնիկական խնդիր է, պետք է որ լուծում ստանա»։

Լուսինե Սահակյանն անտրամաբանական ու իրավունքի խախտում է համարում այն կետը, որով նախատեսված է, որ համաներումը տարածվում է հղի կանանց վրա, մինչդեռ չի տարածվում այն տղամարդկանց վրա, որոնց ընտանիքում երեխայի ծնունդ է սպասվում. «Սա այն դեպքում, երբ մինչեւ 3 տարեկան անչափահաս երեխա ունեցողների նկատմամբ համաներումը հավասարաչափ կիրառելի է եւ մոր, եւ հոր նկատմամբ»։

Փաստաբանի համար զարմանալի է նաեւ, որ համաներման նախագիծը հրապարակվել է։ Նշենք, որ նախկինում տեքստերը հրապարակվում էին միայն ընդունումից հետո։ Քանի որ նախկինում ինքը չի հիշում նման դեպք, սակայն նա նշեց, որ սա հնարավորություն է տալիս հանրությանը և հատկապես մասնագետներին, որոնք իրենց աշխատանքի բնույթից ելնելով տեղյակ են համաներման կիրառման հետ կապված խնդիրներին այս փուլում բարձրացնել հարցեր, որոնց ընդունմամբ հնարավորինս կբացառվի համաներման տեքստում այնպիսի ձևակերպումներն, որոնք կարող են հանգեցնել իրավունքի խախտման կամ անարդարության։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում համաձայնել էր, որ ԱԺ կայքում տեքստը չպետք է հրապարակվեր։

Լուրեր Հայաստանից - NEWS.am