Միքայել Թումասյանը նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ Միքայել Թումասյանը 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։ Որոշման մեջ ասված է.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, 9-րդ հոդվածի 15-րդ մասով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով՝
1.Միքայել Թումասյանին՝ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից նշանակել Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։
2.Ընդունել ի գիտություն, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Բաղդասարյանի լիազորությունները՝ համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի, համարվում են դադարած 2018թ. հոկտեմբերի 27-ից:
Միքայել Թումասյանն ավարտել է Երևանի Ճարտարարաշինարարական համալսարանը: Վերջինս թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից է: Ղեկավարել է ՔՊ-ի Դավթաշեն վարչական շրջանի շտաբը, ընտրությունների ընթացքում հանդես է եկել «Իմ քայլը» դաշինքում՝ վայելելով բնակիչների հարգանքը:


















































Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Կիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներին
Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատան...