Ջոն Բոլթոնի հետ Հայաստանը չի քննարկել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու հավանականությունը
ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ Հայաստանը չի քննարկել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին և Հայաստանին զենք վաճառելու հավանականությունը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Չենք քննարկել հարցը, հետևաբար այլ բան չեմ կարող ասել»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին, թե ինչ դիրքորոշում ունեն այս հարցի և ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Ազատության աջակցության վերաբերյալ ակտի 907-րդ փոփոխության հնարավոր չեղարկման վերաբերյալ:
Արծրուն Հովհաննիսյանը թեմայի հետ կապված միայն ասաց. «Մենք ամերիկյան ոչ խոցող զենքեր ու սարքավորումներ օգտագործում ենք խաղաղապահ ստորաբաժանումներում արդեն տևական ժամանակ և դժգոհություններ չունենք»։
Հիշեցնենք, որ Հայաստանում լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահի՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, պատասխանելով հարցին, թե կարող է արդյոք երաշխավորել, որ Ազատության աջակցության մասին ակտի 907-րդ փոփոխության չեղարկումը չի հանգեցնի անհավասարակշռության, և հնարավոր է, որ ԱՄՆ-ը, ի վերջո, զենքեր վաճառի Ադրբեջանին և ՀՀ-ին, նշել էր․
«Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ ընթացք կունենա կողմերին զենք վաճառելու վերաբերյալ հարցը: Իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանը սպառազինությունը ձեռք է բերում Ռուսաստանից, Ադրբեջանի սպառազինության 80 տոկոսը նույնպես ռուսական է: Այս հանգամանքը չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանի որ Ռուսաստանի համար կողմերի վրա ճնշման մեծ լծակ է և խաղաղության չի բերում»:


















































Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Կիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներին
Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատան...