Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին Քաղաքապետարանի տնօրինությանն անցած նախկին «Մուլտի Վելնես»- ը վերաբացվել է. Ավինյան Իրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան»- ից պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատունը Առանց տեղումների եղանակ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներում Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոց

Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքներըԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանինՔաղաքապետարանի տնօրինությանն անցած նախկին «Մուլտի Վելնես»- ը վերաբացվել է. ԱվինյանԻրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան»- ից պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատունըԱռանց տեղումների եղանակՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանWildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներումԼոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոցՔննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆԵրևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներՈւսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքերՍթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն ՈւկրաինաԻրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերըԿիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներինՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունըԻսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդՌուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքըՔաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներԵրևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոնԵս չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
Հայաստան

Աղմկահարույց միջադեպ Գորիսի համայնքապետարանում. քաղաքապետ Առուշանյանը ծեծե՞լ է ավագանու անդամին

ArmLur.am-ի տեղեկություններով` հոկտեմբերի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գորիսի քաղաքապետարանի շենքում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ օրը քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծեծի է ենթարկել ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որի ուշքը գնացել է: Ըստ մեզ հասած տեղեկությունների` միջադեպին ականատես են եղել մոտ 13 ավագանու անդամները:

Գորիսի արտահերթ նիստն ու լեզվակռիվը

Այն, որ Սյունիքի մարզը մշտապես աչքի է ընկել աղմկահարուց դեպքերով, գաղտնիք չէ ոչ մեկի համար: Նախկինում մարզպետներն էին մարդկանց ծեծի ենթարկում, իսկ հիմա էլ քաղաքապետերն են գործի անցել: Եվ այսպես, հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում ավագանու նիստ է տեղի ունենում, որտեղ ընդգրկված են լինում 33 հարց: Նիստը կայանում է, որից 1 ժամ հետո քաղաքապետ Առուշ Առուշանյանն ընդմիջում է հայտարարում, եւ ավագանու անդամները գնում են քաղաքապետ Առուշանյանի հետ սուրճի ընդմիջման: Այդ ընթացքում քաղաքապետ Առուշանյանի եւ ավագանու անդամ Լյովա Արզանյանի միջեւ խոսակցություն է սկսվում Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի խնդիրների շուրջ:

Բանն այն է, որ ավագանու անդամ Լյովա Արզանյանը Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի ղեկավար Մարտուն Արզանյանի որդին է: Եվ ահա ավագանու անդամ Արզանյանը քաղաքապետին կոնկրետ հարցադրումներ է անում է, թե ինչու չի հետաքրքրվում Ներքին Խնձորեսկի խնդիրներով, ի վերջո վարչական շրջանը գտնվում է Գորիս համայնքի ենթակայության տակ:

Այս հարցից բացի ավագանու անդամ Արզանյանը քաղաքապետ Առուշանյանին եւս մեկ կարեւոր հարց է ուղղում, որը կապված է լինում Գորիս համայնքի վաճառված հողերի հետ, թե ինչպես է եղել, որ քաղաքապետի մտերիմներն են այդ հողերը գնել եւ նման այլ հարցեր: Այս հարցերի արդյունքում ավագանու եւ քաղաքապետի խոսակցությունը թեժանում է, որից հետո քաղաքապետ Առուշանյանը եւ ավագանու անդամը սկսում են լեզվակռվի բռնկվել:

Բանը հասավ ծեծին

Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում, խոսակցությունը այնքան է թեժանում, որ քաղաքապետ Առուշ Առուշանյանը ավագանու մոտ 13 անդամների ներկայությամբ ծեծի է ենթարկում ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որի հետեւանքով քաղաքապետարանում իրարանցում է սկսվում, ներկաները փորձում են հանգստացնել քաղաքապետին, սակայն նա այն աստիճան է զայրացած լինում, որ չի հանգստանում եւ հատակին ընկած Արզանյանին շարունակում է հարվածներ հասցնել:

Ավագանու անդամներից մեզ հասած տեղեկությունների համաձայն` ավագանու անդամ Արզանյանը դեմքի շրջանում լուրջ վնասվածնքներ է ստանում, որից հետո ուշագնաց է լինում: Ականատես մոտ 13 ավագանու անդամները խառնվում են իրար, մի մասը փորձում է օգնել ավագանու անդամ Արզանյանին, իսկ մի մասն էլ հանգստացնել քաղաքապետին:

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` ծեծի ենթարկվելուց հետո Լեւոն Արզանյանը հեռանում է քաղաքապետարանից, քաղաքապետին ասելով .«Պատսան ես եղել, պատսան էլ կմնաս», իսկ ահա քաղաքապետ Առուշ Առուշանյանը շարունակում է ավագանու նիստը եւ ներկաներին հորդորում է կատարվածը պահել որպես իրենց ներքին հարցը եւ այդ մասին պահպանել լռություն:

ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքապետ Առուշ առուշանյանի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան չի եղել և չի էլ կարող լինել, եթե ավագանու անդամները ներկա են եղել, զանգահարեք իրենց հարցրեք, ավագանու նիստն անցել է բնականոն: Իսկ ահա ավագանու անդամ Արզանյանի հեռախոսահամարները անջատված են: Ինչեւէ կատարվածի շուրջ զրուցեցինք Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի ղեկավար Մարտուն Արզանյանի հետ, որը ասաց.«Ձեր պես ես էլ եմ լսել այդ ամենի մասին, այլ բան չգիտեմ, որդիս քանի օր է տուն չի գալիս, միայն զանգել ասել է բան չկա: Իսկ, թե ինչու տուն չի գալիս համայնքի ղեկավարը չկարողացավ ասել: 

armlur.am