Էլմար Մամեդյարովը կոչ է արել Նիկոլ Փաշինյանին «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը կոչ է արել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին «ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ», գրում է «Интерфакс-Азербайджан»-ը:
Բաքվին դուր չեն եկել Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններն այն մասին, որ արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցություններում անհրաժեշտ է ներգրավել նաև Արցախը:
«Առաջին հերթին, կան փաստաթղթեր: Անհրաժեշտ է ծանոթանալ ԵԱՀԿ ՄԽ մանդատի հետ: Դրանում հստակ նշված է, որ արցախյան հիմնախնդրի մասնակից կողմերն են Ադրբեջանն ու Հայաստանը, և բանակցությունները վարվում են Բաքվի ու Երևանի միջև»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում ելույթի ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Արցախը՝ որպես բանակցող կողմ, պետք է մասնակցի բանակցություններին:


















































Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Կիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներին
Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատան...