ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն. Ջոն Բոլթոն
ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Երեւանում՝ ասուլիսի ժամանակ, այս մասին ասաց ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:
Բոլթոնը նշեց, որ 1997 թվականից հետո սա ԱՄՆ նախագահի անվտանգության խորհրդականի առաջին այցելությունն է Հայաստան: Ջոն Բոլթոնը արդեն հանդիպել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարների, Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ: Բոլթոնը նշեց, որ Փաշինյանի հետ մոտ 1,5 ժամ տեւած հանդիպման ժամանակ նշվել է, որ ԱՄՆ-ի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն:
ԱՄՆ նախագահի խորհրդականն ընդգծեց ամերիկյան կողմի պատրաստակամությունը աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ «այլ հնարավոր» քայլերով:
Երեւանում Բոլթոնը կրկնեց Բաքվում արտահայտած միտքը. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ Միացյալ Նահանգների շահերից է բխում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ Ռուսաստանի Դաշնության կատարած այցի արդյունքները, Իրանի դեմ պատժամիջոցները, Սիրիայում իրավիճակը: Նշվել է Հայաստանի տնտեսությունում ԱՄՆ-ի ուղղակի ներդրումների ակտիվացման կարեւորությունը:


















































Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
Ուսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքեր
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Իրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան»- ից պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատունը
Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատան...