Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Փրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքները ԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանին Քաղաքապետարանի տնօրինությանն անցած նախկին «Մուլտի Վելնես»- ը վերաբացվել է. Ավինյան Իրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան»- ից պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատունը Առանց տեղումների եղանակ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Հայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներում Լոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքներըԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանինՔաղաքապետարանի տնօրինությանն անցած նախկին «Մուլտի Վելնես»- ը վերաբացվել է. ԱվինյանԻրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան»- ից պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատունըԱռանց տեղումների եղանակՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանWildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներումԼոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոցՔննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆԵրևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներՈւսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքերՍթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն ՈւկրաինաԻրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերըԿիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներինՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունըԻսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդՌուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքըՔաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներԵրևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոնԵս չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն Արսենյան
Հայաստան

Եթե լավագույն մանկավարժները դասվար դառնան, Հայաստանում կլինի կրթական հեղափոխություն

Ֆրանսիայում վերջերս ընդունվեց մի օրինագիծ, ըստ որի, կրթությունը այդ երկրում պետք է սկսվի երեք տարեկանից: Յուրաքանչյուր երեխա երեք տարին լրանալուն պես, պետք է հաճախի նախակրթարան: Որքանով է կարեւորում վաղ մանկության կրթությունը Հայաստանում եւ ի՞նչ խնդիրներ կան հանրակրթության ոլորտում: Հանդիպում- քննարկում Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում:

Մանկապարտեզներին զուգահեռ այսօր Հայաստնում սունկի նման աճում են նաեւ տարբեր տեսակի նախակրթարանները: Վճարովի, թե անվճար, տանել, թե՝ չտանել ընտրում է ծնողը: Վաղ մանկության կրթությունը, սակայն, մասնագետների դիտարկմամբ չափազանց կարեւոր է: Շատ բաներ երեխան սովորում է ընկալել մինչեւ վեց տարեկանը:

«Երեխայի ճիշտ զարգացման համար չափազանց կարեւոր դեր ունի վաղ մանկության կրթությունը եւ ուսուցիչը, որ առաջինն է նրան սովորեցնում բացահայտել աշխարհը: Ուսուցիչները առաջին օրինակն են, որ երեխաները տեսնում են, նրանց միջոցով են ճանաչում աշխարհը: Ուսուցիչը իրենց վարքով, արտաքինով, խոսքով պետք է նաեւ կրթեն երեխային»,- ասում է «Բանալի» կենտրոնի համահիմնադիր Նարինե Իսրայելյանը:
Մանկապարտեզի դաստիարակն ու դասվարը ամենամեծ ազդեցությունը կարող են ունենալ երեխայի կյանքում: Հայաստանում, սակայն, սխալ կարծրատիպ է ձեւավորվել, որ տարրական դպրոցներում ու նախակրթարաններում աշխատում են այն ուսուցիչները, որ թույլ ունակություններ ունեն ու այդ, կարծրատիպը հաշվի առնելով, էլ այդ ուսուցիչները ցածր են վարձատրվում:

«Եթե լավագույն մանկավարժները դասվար դառնան, դա Հայաստանում կրթական հեղափոխություն կլինի, որովհետեւ մինչեւ վեց տարեկանն է ուղեղի ձեւավորման կարեւոր փուլը: Դպրոցի առաջին տարիներին է որոշվում այդ երեխան սիրելու է կրթությունը, թ՞ե՝ ոչ, մանկապարտեզից է որոշվում նա ինչպիսի անհատ կձեւավորվի»,- ընդգծում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության քննարկմանը ներկա են նաեւ նախակրթարանների տնօրեններ Հայաստանի մարզերից: Նրանք պնդում են մարզերում եւ մայրաքաղաքում մանկապարտեզների համար տարբեր պայմաններ են ստեղծված: Միայն այն, որ Երեւանում մանկապարտեզները անվճար են, իսկ մարզերում վճարովի, արդեն իսկ խտրական վերաբերմունքի ապացույցն են:

«Հենց մանակապարտեզում պետք դրվի հիմքը, որի վրա անհատը հետագայում կստանա լիարժեք կրթություն: Իսկ տարրական կրթությունը այսօր Հայաստանում այնքան էլ չի կարեւորվում: Մանկապարտեզի դաստիարակը, որ նունպիսի բարձրագույն կրթություն ունի ընդամենը 60 հազար դրամ աշխատավարձ ստանա: Մարզերում խնդիր կա նաեւ շենքային պայմանների հետ կապված: Մեր մանկապարտեզում, օրինակ, 120 հերթագրված երեխա կա, որոնց չենք կարողանում մանկապարտեզ ընդունել», - մարզային մանկապարտեզների խնդիրներն է ներկայացնում Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ մեկ նախակրթարանի տնօրեն Սաիդա Ադոնցը:

«Կրթության նախարարությունը հասանելի չէ գյուղի մանկապարտեզների պատասխանատուներին: Մենք որեւէ կրթական պատասխանատու չունենք, որին կարող ենք դիմել այս կամ այն հարցի դեպքում, բացի մարզպետարանում գտնվող մասանագետից, որն էլ միայն ձեռնարկներ է փոխանցում մեզ: Մանկավարժական քննարկումների ժամանակ մեզ ընդհանրապես չեն հիշում, իսկ մենք կարիք ունենք մեր խնդիրները ներկայացնել, դիսկուսիայի մեջ մտնել: Հսկայական մասնագիտական ներուժ կա մեր մարզում, որ կարելի է օգտագործել»,- շարունակում է Նոյեմբերյանի թիվ 2 նախադպրոցական հաստատության տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը ու ավելացնում Հայաստնում իրավիճակը միայն այն ժամանակ կփոխվի, երբ չանտեսվի կրթության առաջին օղակն ու կրթությունը սկսվի նախակրթարանից:

Արեգնազան կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը սեփական փորձն է օրինակ բերում: Նա հանրապետությունում աշխատող երկու տղամարդ դասվարներից մեկն է:
«Ընդունված է կարծել, որ տարրական դասարանների ուսուցիչ դառնում են նրանք, ովքեր գնալու այլ տեղ չունեն, նույնը միջին դպրոցի մասին կարելի է ասել, ավագ դպրոցի ստատուսը մի քիչ ավելի բարձր է… Այնինչ որքան ցածր է երեխայի տարիքը, այնքան ավելի մեծ դեր ունի մանկավարժը: Ի՞նչ եք կարծում համալսարանի դասախոսը, կարո՞ղ է դասավանդել առաջին դասարանցուն: Ես դասավանդում եմ եւ վեց տարեկան երեխաներին, եւ մագիստրոսներին, կարող եմ վստահաբար ասել, որ փոքրերի հետ շատ ավելի դժվար է: Հասարակության մեջ այդ ընկալումը պետք է փոխվի այլ հարթության վրա»,- նշում է նա: