Հրուշակեղենի հայրենական արտադրողները բողոքում են
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը հոկտեմբերի 22-ին Երևանում կայացած «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի պլենար նիստից հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Հայաստանում հրուշակեղենի 6 արտադրողների բողոքները՝ երկրում ռուսական խոշոր մի ընկերության կողմից դեմպինգային քաղաքականություն վարելու վերաբերյալ:
Շաբոյանն ընդգծեց, որ համաձայն բողոքների՝ ռուսական ընկերությունն անհավասար պայմաններ է ստեղծում մրցակցության համար, որն էլ վնաս է հասցնում տեղական արտադրողներին։
ՏՄՊՊՀ նախագահի խոսքով՝ իրենց նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռուսական «ԿԴՎ գրուպ» արտադրողը Հայաստանում իր հրուշակեղենը շատ ցածր գներով է իրացնում, ավելի ցածր, քան հենց Ռուսաստանում։
«Այդ ընկերությունը գերիշխող դիրք է զբաղեցնում Ռուսաստանի տարածքում, և մենք գործ ունենք անդրսահմանային շուկայի հետ, այդ իսկ պատճառով հնարավոր է, որ ԵԱՏՄ շրջանակներում դա կարող է դիտարկվել որպես գերիշխող դիրքի չարաշահում։ Մենք դիմել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մեր գործընկերներին, որպեսզի ստանանք գնագոյացման մասին տեղեկություն»,- եզրափակեց Շաբոյանը։
Save
Համօգտագործել
Տպել | AMP Տարբերակ
xԿարծիքներ
16:14, 22.10.2018
Լրագրողի սպանությունը լուրջ գլխացավանք է դառնում Սաուդյան Արաբիայի համար
13:05, 18.10.2018
Իրանը` կրկին ահաբեկիչների թիրախում


















































Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆ
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Ուսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքեր