Մհեր Սեդրակյանի դուստրն ազատվել է մանկապարտեզի տնօրենի պաշտոնից
Երևանի Նոր Արեշի 11-րդ փողոցի 139 հասցեում գործող թիվ 69 մանկապարտեզի տնօրենը, ով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի աղջիկն է, ազատվել է աշխատանքից:
Այս լուրը հաստատեցին թիվ 69 մանկապարտեզից.«Աստղիկ Սեդրակյանը այլևս մանկապարտեզի տնօրենը չէ»:
Հարցին, թե երբ է ազատվել աշխատանքից, մանկապարտեզի աշխատակիցը պատասխանեց. «Ստույգ օրը չեմ կարող նշել, հավանաբար, փետրվարի 15-ից նա այլևս մանկապարտեզի տնօրենը չէ»:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Աստղիկ Սեդրակյանի պաշտոնից ազատվելու պատճառի և նրան փոխարինողի մասին հարցերին ի պատասխան ասացին, որ կպատասխանեն գրավոր հարցման դեպքում:
Նշենք, որ թիվ 69 մանկապարտեզը գործում է 11 խմբով, երեխաների ցուցակային թիվը 364 է:
Աստղիկ Սեդրակյանը մանկապարտեզի տնօրեն էր նշանակվել 2011 թվականին:
Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանն ազատվել էր ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից