Արմավիրի մարզպետի ծառայողական ավտոմեքենան շահագործվում է կիրակի օրով, ընտրությունների ժամանակ (Տեսանյութ)
Արմավիր քաղաքում քաղաքապետի ընտրություններ են։ Hraparak.am-ի տեսախցիկը ֆիքսեց, թե ինչպես է Արմավիրի մարզպետին սպասարկող **Toyota Prado **մակնիշի ծառայողական ավտոմեքենան՝ 055 LL 55 պետհամարանիշով, շրջում քաղաքում, ընտրատեղամասերի տարածքներում։
Նկատենք, որ օրը կիրակի է, ոչ աշխատանքային, իսկ ծառայողական ավտոմեքենաներն արգելվում է շահագործել ոչ աշխատանքային օրերին ու ժամերին։ Դրան գումարում ենք նաև այն, որ կիրակի օր լինելուց բացի նաև օրը ընտրական է արմավիրցիների համար, այս դեպքում առավել տարօրինակ է դառնում, թե ինչ նպատակով էր Արմավիրի մազրպետի ծառայողական ամենագնացը շրջում քաղաքի փողոցներով։
Ի դեպ, Արմավիրում վերջերս նորից նոր մարզպետ նշանակվեց։ Հոկտեմբերի 2-ին՝ ԱԺ-ն պաշարելու օրը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը զայրացավ և հենց ԱԺ բակից հնչեցրած մի բանավոր հրահանգով ազատեց ԲՀԿ-ի քվոտայով նշանակված նախարարներին ու մարզպետներին, արդյունքում ավտոմատ պաշտոնից զրկվեց նաև Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը, որը համարվում է ԲՀԿ քվոտայով նշանակված մարզպետ։
Հոկտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը Արմավիի նոր մարզպետ նշանակեց 26-ամյա մի երիտասարդի՝ Համբարձում Մաթևոսյան անունով։ Հուսանք՝ Մաթևոսյանը ժամանակի ընթացքում կսովորի, որ պետական միջոցները չի կարելի ծառայեցնել անձնական նպատակներին, այդ թվում և հատկապես ընտրությունների ժամանակ։


















































Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է Վրաստան
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆ
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ