ՀՀԿ–ի օգտին ամենաշատ ձայներ հավաքած թաղապետը կշարունակի՞ պաշտոնավարել
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ–ական թաղապետներից ոմանք, որոնք դեռ շարունակում են պաշտոնավարել, հույս են փայփայում, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իրենց չի ազատի աշխատանքից: Ու որպեսզի իրենց աշխատանքը, աթոռն ու պաշտոնը չկորցնեն, բավականին ակտիվացել են:
Մասնավորապես, «Փաստի» տեղեկություններով՝ Նուբարաշեն համայնքի ՀՀԿ–ական ղեկավար Արթուր Կիրակոսյանը տնետուն ընկած՝ բնակիչներից ստորագրություններ է հավաքում, որպեսզի դրանով նորընտիր քաղաքապետի մոտ տպավորություն ձեւավորի, թե թաղամասի բնակիչներն իր հանդեպ մեծ վստահություն ունեն ու այդկերպ շարունակի պաշտոնավարել: Եվ սա այն դեպքում, երբ 2017 թ. Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀԿ–ն Նուբարաշենում ամենաշատ ձայներն էր հավաքել:
Ըստ շրջանառվող լուրերի, Ա. Կիրակոսյանն այն ժամանակ նման արդյունքի հասել է՝ ողջ վարչական ռեսուրսն օգտագործելով ու ընտրակաշառք բաժանելով, որի մասին այն ժամանակ հայտարարեցին ընդդիմադիր ուժերից՝ «Ելք» դաշինքն ու «Երկիր ծիրանի» կուսակցությունը:
Լուրի իսկությունը ճշտելու համար «Փաստը» կապ հաստատեց Արթուր Կիրակոսյանի հետ, ով հերքեց այդ տեղեկությունը: Իսկ հարցին, թե ինքը պատրաստվո՞ւմ է շարունակել աշխատել նորընտիր քաղաքապետի հետ, Ա. Կիրակոսյանն ասաց, որ հարցը լավ չլսեց, այդ պահին իրեն հարմար չէ զրուցել եւ խնդրեց ավելի ուշ զանգահարել, իսկ ավելի ուշ նա զանգերին չպատասխանեց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim