Արտակարգ դեպք Սյունիքի մարզում․ «Ամերիա բանկ»-ում փորձել են խոշոր չափի ԱՄՆ դոլար «խուրդել»
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ հոկտեմբերի 18-ին Կապանի բնակիչ 35-ամյա Վազգեն Մնացականյանի դիմումի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 12։00-ի սահմաններում Ս․ Մ․-ն «Ամերիա բանկ» ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղում ցանկացել է փոխանակել իր մոտ եղած 1․100 ԱՄՆ դոլարը։ Վ․ Մնացականյանը հայտնել է, որ բանկի աշխատակցի կողմից բանկային հատուկ սարքի միջոցով ստուգվել են դոլարները, ու պարզվել է, որ դրանք չեն համապատասխանում դրամանիշի ստանդարտներին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ․ Մնացականյանը «Ամերիա բանկ» ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղի կառավարիչն է, իսկ Ս․ Մ․-ն Ոստիկանությունում հայտնել է, որ գումարը պատկանում է իրեն, և այն ինքը ձեռք է բերել Իրանի իսլամական հանրապետությունում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. Ծառուկյան
Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆ
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ