Պետք է լրացուցիչ հարկել մանրածախ առևտրով զբաղվող խոշոր առևտրային ցանցերը. Արտակ Շաբոյան
Մանրածախ առևտուրը մեր երկրում մրցակցության տեսանկյունից շատ ակտուալ ոլորտ է: Այս մասին այսօր խորհրդարանում Տնտեսական մրցակցության հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
«4, 5 խոշոր առևտրային ցանցեր հանձնաժողովի կողմից ճանաչվել են գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ: Մանրածախ առևտրային ցանցերի գործունեությունը կարևորվում է նրանով, որ նրանցից կախված են մատակարար այլ տնտեսվարողներ: Եթե մանրածախ առևտրային ցանցերը տարբերակված մոտեցումներ կիրառեն, կամայականություններ կատարեն, բնականաբար, դա ազդում է տնտեսվարողների վրա», – ասել է Արտակ Շաբոյանը:
Ըստ ՏՄՊՊՀ նախագահի՝ իրենց համոզմամբ՝ մանրածախ ու մեծածախ առևտուրը պետք է տարանջատվի:
«Կան բավականին շատ ընկերություններ, որոնք միաժամանակ զբաղվում են և՛ մեծածախ, և՛ մանրածախ առևտրով: Եվ դա մրցակցության տեսանկյունից խնդիրներ է առաջացնում, չենք կարողանում չարաշահումները տարանջատել»,- ասել է Շաբոյանը:
ՏՄՊՊՀ նախագահը բերել է «Ալեքս հոլդինգի» օրինակը, որը զբաղվում է միաժամանակ և՛ շաքարավազի արտադրությամբ, և՛ տարբեր պարենային ապրանքների ներմուծմամբ, միևնույն ժամանակ՝ մանրածախ վաճառքով, ինչը մրցակցության տեսանկյունից լուրջ խնդիրներ է առաջացնում:
«Երկրորդ խնդիրն այն է, որ մանրածախ առևտրային ցանցերը խնդիրներ են ստեղծում փոքր և միջին առևտրային ցանցերի գործունեության համար: Խնդիրը պետք է բացառապես տնտեսական մեթոդներով լուծել: Այն մանրածախ առևտրային ցանցերը, սուպերմարկետները, որոնք խոշորանում են, և որոնց գործունեությունը մենք ցանկանում ենք սահմանափակել, պետք է լրացուցիչ հարկել, ավելի ծախսատար դարձնել նրանց գործունեությունը, որպեսզի նրանց շահագրգռվածությունը թուլանա, և մանրածախ առևտրային ցանցի համար այդ գործունեությամբ զբաղվելն այլևս շատ եկամտաբեր չլինի և ռեսուրսներն ուղղի այլ ոլորտներում ներդրումներ կատարելուն»,- ասել է Շաբոյանը:


















































Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆ
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ