Շիրակ Թորոսյանի մասով՝մեր թիմում հայտնվելու խոսակցություն եղել է. «Ելքի» պատգամավոր
Դեկտեմբերյան ընտրությունները սատարելու համաձայնագիր ստորագրած մեկ ու կես տասնյակ ՀՀԿ–ականներից ոմանց մուտքը ՔՊ «Ելքի» պատգամավոր Հովիկ Աղազարյանը տեսականորեն չի բացառել։ NEWS.am-ի հետ հարցազրույցում նա հնարավոր է համարել Գեւորգ Կոստանյանի հայտնվելը իրենց թիմում, թեեւ ասաց, որ նման խոսակցություն չի եղել։
«Շիրակ Թորոսյանի մասով, օրինակ, որոշակի խոսակցություն եղել է, բոլորս իր հանդեպ ունենք լավ վերաբերմունք»,–ասաց Հովիկ Աղազարյանը։
Նա հստակեցրեց, որ Թորոսյանը կարող է եւ չանդամակցել ՔՊ–ին, բայց լինել իրենց նախընտրական ցուցակում։
Դեկտեմբերյան ընտրությունները սատարած ՀՀԿ–ականների ճնշող մեծամասնությանը, սակայն, Հովիկ Աղազարյանը խորհուրդ տվեց, որ զբաղվեն իրենց հիմնական գործով՝ բիզնեսով։
«Իրենք թող քաղաքականությամբ չծանրաբեռնեն իրենց փայլուն մտքերը եւ զարգացնեն բիզնեսը, ի՞նչ գործ ունեն քաղաքականության մեջ, թող գնան աջակցեն այս կամ այն քաղաքական ուժին կամ անհատներին, որոնք կսպասարկեն իրենց շահերը։ Օրինակ, Սամվել Ալեքսանյանի ժամանակը ափոսոս է Ազգային Ժողովում»,–ասաց Հովիկ Աղազարյանը։
Նա ընդգծեց, որ ՔՊ–ին անդամակցելու կարիք չկա, միեւնույն է իրենց թիմը հակված է օգտագործել բոլորի մասնագիտական որակները ։
Ինչ վերաբերում է ՀՀԿ–ականների հանդեպ ճնշումներին, Հովիկ Աղազարյանն ասաց, որ ինքը համոզված ՝ճնշումներ չեն եղել, ոչ էլ կոմպրոմատներ են եղել։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim