Հայտնի ձայնագրության մեջ խոսող անձը Դոն Պիպոն չէ. ուշագրավ մանրամասներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` փորձաքննությամբ ապացուցվել է, որ Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի գործով հրապարակված ձայնագրության մեջ խոսող անձը Դոն Պիպոն չէ, թեեւ նա մեղադրվում է մարդկանց երկար անազատության մեջ պահելու համար: Ինչպես հայտնի է, 2018 հունիսի 16-ին Էջմիածնում ԱԱԾ աշխատակիցները ձերբակալեցին քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին:
Նրան մեղադրանք առաջադրվեց 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը) նախատեսված հանցագործություն կատարելու համար: Եվ նրան ձերբակալելուց հետո էլ հիշյալ ձայնագրությունը հրապարակվեց: Այսպիսով, շուրջ 3 ամիս մնալով կալանքի տակ` սեպտեմբերի 20-ին Արթուր Ասատրյանը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Ու հիմա էլ մեկ այլ խնդրի առաջ է կանգնել. Հռոմի 2 պապերի հետ անձնական հարաբերություններ ունեցողի անձնագիրը չեն տալիս մինչեւ քննության ավարտը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Երևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոն
ՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հր...
Քաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
Wildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը
Իսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդ
ՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունը
Քննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆ
Իրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներ