Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդին Մեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանը ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողների Օգոստոսի 1-5-ը Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Ինչպես կատարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված հարկային պարտավորությունները. ՊԵԿ-ի պարզաբանումը Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը Իրանի ղեկավարությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել իր տանը. Թրամփ ԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox News Գետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համար Կարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծ Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասին ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր․ պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամ

ԿՀՎ-ն և «Մոսադը» որոնում են Իրանի նոր գերագույն առաջնորդինՄեկ օրում մոտ 50 հազար միգրանտ հատել է Իսպանիայի Սեուտա անկլավի սահմանըԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավին մասնակցությամբ հետաքրքրվողներիՕգոստոսի 1-5-ը Երևանում և մի շարք մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԻնչպես կատարել անշարժ գույքի վարձակալությունից ստացված հարկային պարտավորությունները. ՊԵԿ-ի պարզաբանումըՄնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգըԻրանի ղեկավարությունը պարտավոր է կարգուկանոն հաստատել իր տանը. ԹրամփԱՄՆ պետքարտուղարությունը դեմ է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքին. Fox NewsԳետերի վարարումների ժամանակ առաջացած ավելցուկային ջուրը որոշ դեպքերում անհատույց կտրամադրվի ոռոգման համարԿարկտապաշտպան համակարգ ներդրած տնտեսավարողների վարկային արտոնությունները կընդլայնվեն. նախագիծԻրանի բանակը հայտնել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի թիրախավորման մասինՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Բյուրակնում կառուցվում է ժամանակակից կրթահամալիր․ պետության ներդրումը կազմում է 1,7 միլիարդ դրամՊետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկըՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարԱլիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել էՆեթանյահուն և Վենսը Վաշինգտոնում քննարկել են առկա տարաձայնություններըՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր ծրագրի պակասը. ԾառուկյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրատարից Արսեն Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքներըԱԳ նախարարը դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունել է Ֆրանսիայի դեսպանինՔաղաքապետարանի տնօրինությանն անցած նախկին «Մուլտի Վելնես»- ը վերաբացվել է. ԱվինյանԻրավապահները խուզարկում են «Ուժեղ Հայաստան»- ից պատգամավոր Նարեկ Կարապետյանի առանձնատունըԱռանց տեղումների եղանակՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունն այցելել է ՎրաստանWildberries-ն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլըԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիՀայաստանի երկու ներկայացուցիչ կշարունակի մրցելույթները եվրագավաթներումԼոռու մարզում սպանության դեպք չի արձանագրվել․ ՆԳ նախարարն ամփոփել է 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքըՆԳՆ ոստիկանության ծառայողները Աջափնյակում ուժեղացված ծառայություն են իրականացրել․ հայտնաբերվել են հրազեն և թմրամիջոցՔննարկվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման ընթացքը․ ՆԳՆԵրևանի Կենտրոն վարչական շրջանում գազ չի լինի․ հասցեներՈւսուցչի վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը բացահայտել է ֆիզիկական բռնության դեպքերՍթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն ՈւկրաինաԻրանի ԱԳ փոխնախարարի հետ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտային ծրագրերըԿիեւն այս գիշեր էլ հարվածել է Wildberries-ի Վոլգոգրադի պահեստներինՀԱՄԱՍ- ում հաստատել են զենքը վայր դնելու պատրաստակամությունըԻսպանիայում եւ Ֆրանսիայում անտառային հրդեհների հետեւանքով տարհանվել է ավելի քան 300 հազար մարդՌուսաստանը երկարաձգել է բենզինի և դիզելի արտահանման արգելքըՔաջ գիտակցում եմ՝ ինչ պատասխանատու ու կարևոր աշխատանք պետք է կատարեմ․ «Արարատցեմենտ»-ի կառավարիչԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներԵրևանը կդառնա ժամանակակից երաժշտության և արվեստի միջազգային կենտրոնԵս չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Հայաստան

ՀՀ նախագահը մայիսից կուտակված իր աշխատավարձը կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը 2018-ի մայիս ամսից հավաքված և կուտակված իր աշխատավարձը կտրամադրի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

Հոկտեմբերի 18-ին այս մասին Արմեն Սարգսյանը հայտնել է հիմնադրամի աշխատակիցների հետ զրույցում։

«Ես 2018թ.-ի մայիսին մեր ընդհանուր ժողովի ժամանակ իմ հավատքը հիմնադրամի և նրա ծրագրերի նկատմամբ արտահայտեցի շատ պարզ ձևով՝ որ ես պատրաստ եմ իմ աշխատավարձը տրամադրել հիմնադրամին։ Ցավոք, քանի որ այս բոլոր իրադարձությունները տեղի էին ունենում, իմ աշխատավարձը հավաքվում էր, բայց չէր տրամադրվում։ Հավաքված ու նորացված այս աշխատավարձը մոտակա օրերին կտրամադրվի հիմնադրամին, որպեսզի իմ փոքր ներդրումը բերեմ մեծ և կարևոր խնդիրների լուծմանը»,- ասաց Սարգսյանը։

Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ Արմեն Սարգսյանը նաև հստակ հանձնարարականներ տվեց հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրենին ու աշխատակազմին ։

«Իհարկե ես իմ սեփական տեսլականն ունեմ, բայց, ի վերջո, տեսլականը պետք է գա բուն աղբյուրից։ Եթե մայիսին ես խնդիր էի դրել հիմնադրամի առջև, որ երկու-երեք ամսում ինձ ներկայացնեն իրենց տեսլականը, ապա հիմա այդքան առատաձեռն չեմ լինելու, քանի որ ժամանակն առաջ է շարժվում ու այս անգամ կխնդրեմ, որ տեսլականը ներկայացվի ընդամենը մեկ ամսվա կամ մեկ ամսից ավելի քիչ ժամկետում:


Կարծում եմ՝ տեսլականը ձևավորելու համար պետք չեն ամիսներ և տարիներ, որովհետև վստահ եմ, որ կան տեսլականի հիմնական սկզբունքները: Ներկայացրեք ձեր տեսլականը, որից հետո արագ կքննարկենք և այդ քննարկումը կդառնա հանրային, որովհետև հիմնադրամը ողջ հայ ժողովրդինն է։ Հին աշխատանքի ձևերն այլևս էֆեկտիվ չեն։ Հիմնադրամը երկու տասնյակից ավելի տարիների գործունեության ընթացքում բազմաթիվ հաջողությունների է հասել, բայց դա չի նշանակում, որ նույն մոդելը կարող է կրկնվել դարեր։ Ժամանակն է, որպեսզի հիմնադրամը զբաղվի ինքնագնահատմամբ»,- նշեց նախագահը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հիմնադրամում առաջին հերթին ցանկանում է տեսնել սփյուռքահայ երիտասարդ աշխատակիցների ու կամավորների։

«Հիմնադրամում պետք է աշխատեն նաև սփյուռքահայեր, պետք է աշխատեն սփյուռքահայ կամավորներ, որոնց ներկայությունը ևս մեկ անգամ ցույց կտա, որ հիմնադրամն իրական համահայկական կառույց է։ Իրենք ունեն նոր մտքեր, նոր գաղափարներ, այլ մշակույթից են գալիս: Ես միշտ մշակույթների համախառնման ջատագովն եմ, որովհետև այդ մշակույթների միախառնումն ի վերջո ավելի բարձր մշակույթ է ստեղծում։ Հիմնադրամի ներսում այդ նոր շունչը շատ լուրջ գործոն կարող է դառնալ հիմնադրամի թռիչքաձև զարգացման համար»,- ասաց Արշամյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շրջեց հիմնադրամի աշխատասենյակներով ու ծանոթացավ աշխատակիցների հետ։