ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան
ԱՄՆ Կոնգրեսի անդամները Սումգայիթում, Կիրովաբադում եւ Բաքվում ջարդերի տարելիցի առիթով դատապարտել են Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան, հայտնում է ԱՄՆ Հայդատի գրասենյակը (ANCA):
«Եթե մենք հույս ունենք ապագայում կասեցնել սպանդը, պետք է ճանաչենք այդ սարսափելի իրադարձությունները եւ դրանց կրկնողություն թույլ չտանք»,- հայտարարել է կոնգրեսական Բրեդ Շերմանը: «Մենք պետք է Ադրբեջանին համառորեն կոչ անենք դադարեցնել սպառնալիքները եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի կիրառումը, մենք պետք է ակտիվորեն հետեւենք եւ դատապարտենք Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները»,- հավելել է նա:
Կոնգրեսում հայկական հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոնն, իր հերթին, հայտարարել է, որ իրենք շարունակում են ջանքեր գործադրել, որ Սումգայիթի ջարդերի զոհերին հիշեն եւ «դատապարտեն բռնության ցակացած ակտ՝ ուղղված մարդկանց, որոնք թիրախում են հայտնվում միայն այն պատճառով, որ գոյություն ունեն»:
Ադամ Շիֆն իր հայտարարության մեջ, որը ներկայացրել է Կոնգրեսում գրանցելու համար, իր գործընկերներին հիշեցրել է, որ «Սումգայիթի սպանդը եւ էթնիկ հայերի վրա հաջորդ հարձակումները հանգեցրել են Ադրբեջանում ժամանակին բարգավաճող 450-հազարանոց հայ բնակչության փաստացի անհետացմանը, որի գագաթնակետը դարձավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ պատերազմը»: Նա միջազգային հանրությանը դարձյալ կոչ է արել արձագանքել Ադրբեջանի ագրեսիվ վարքագծին՝ «հրադադարի խախտումների միջազգային մոնիթորինգի մեխանիզմների տեղակայման միջոցով»:
«Այս պարզ քայլերից Ադրբեջանի հրաժարվելը շատ բանի մասին է վկայում, սակայն կարծում եմ, որ նրանք չպետք է խոչընդոտեն Լեռնային Ղարաբաղում այս տեխնոլոգիաների ներդրմանը: Սումգայիթի իրադարձությունների տարելիցը հիշեցում է հետեւանքների մասին, երբ ագրեսիան եւ ատելությունը անվերահսկելի են դառնում»,- հայտարարել է Շիֆը:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից