Ռուսաստանում բնակելի շենքի վերելակում գնդակահարել են երկու հայ գործարարի
ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում սկսվել է երկու գործարարների սպանության հետաքննությունը, որոնց մարմինները նախօրեին հայտնաբերվել են բազմահարկ շենքի վերելակում: Նախնական տվյալներով՝ անհայտ անձանց զոհ են դարձել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք զբաղվել են Մոսկվայից Կուբան ապրանքների մեծածախ մատակարարումներով, հաղորդում է DNI24-ը:
Ահազանգը ստացվել է Լենինի անվան փողոցի բնակիչներից մեկից: Դեպքի վայր ժամանած ոստիկանները վերելակում հայտնաբերել են անշունչ մարմինները՝ հրազենային վնասվածքներով: Զոհերից մեկը 1966 թվականին ծնված տղամարդ է: Նրա ուղեկիցն ավելի երիտասարդ է եղել, սակայն վերջինիս անձը դեռեւս ճշտված չէ:
Զոհին լավ ճանաչող մարդկանց հարցաքննությունը ցույց է տվել, որ իր մահվան նախօրեին տղամարդը խոշոր գումար է ստացել եւ պատրաստվում էր գնալ ապրանքի նոր խմբաքանակի հետեւից: Սպանության հետ կապված՝ քրեական գործ է հարուցվել, տարվում է հետաքննություն:


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից