Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թայվանի անկախության տեսլականը և Թայվանի նեղուցում խաղաղությունն անհամատեղելի են Վրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժությունները Ֆիլիպիններում հետախուզվող սենատորին ձերբակալելու ժամանակ կրակոցներ են լսվել Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ստացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում է ԱՄՆ-ն կբախվի նոր պարտությունների, եթե չընդունի Իրանի օրինական պահանջները հակամարտության կարգավորման համար. Ռեզա Թալայինիկ Ընտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ և լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված. ՄԻՊ Լոռու մարզի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լիտվայի պաշտպանության նախարարը դեմ է ԵՄ բանակի ստեղծմանը Կրեմլը վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը Դոնբասից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում

Թայվանի անկախության տեսլականը և Թայվանի նեղուցում խաղաղությունն անհամատեղելի ենՎրաստանում մեկնարկել են «Տրոյական հետքեր - 2026» բազմազգ զորավարժություններըՖիլիպիններում հետախուզվող սենատորին ձերբակալելու ժամանակ կրակոցներ են լսվելԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտացվել է դեղի կեղծ սերիայի ահազանգ. ԱԱՏՄ-ն զգուշացնում էԱՄՆ-ն կբախվի նոր պարտությունների, եթե չընդունի Իրանի օրինական պահանջները հակամարտության կարգավորման համար. Ռեզա ԹալայինիկԸնտրական գործընթացների ընթացքում երեխաների կրթության իրավունքի անխոչընդոտ և լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված. ՄԻՊՄեծ Բրիտանիան Հորմուզի նեղուցում կտեղակայի ինքնավար ականազերծող սարքերԼոռու մարզի մի շարք հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինենԼիտվայի պաշտպանության նախարարը դեմ է ԵՄ բանակի ստեղծմանըԿրեմլը վերջին մեկ շաբաթվա ընթացքում արդեն երրորդ անգամ պահանջում է Ուկրաինայի զինված ուժերի դուրսբերումը ԴոնբասիցԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերումԱռաջիկա օրերին Հայաստան կմատակարարվի իրանական հեղուկ գազ, ինչը կարող է նպաստել գների նվազմանը. ՊապոյանԱպատեղեկատվություն է. ՆԳՆ-ն՝ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատելու հայտարարության մասինՍա ֆուտբոլիստների միջև ծեծկռտուքի առաջին դեպքը չէԻնժեներական քաղաքում քննարկվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրըԲելգիայից ՀՀ անօրինական տեղափոխված երեխաները վերադարձվել են իրենց բնակության երկիրԱրուճի եկեղեցում պարգևատրվել են «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողները» մրցույթի հաղթողներըՀամայնքային ոստիկանները բացահայտել են 13-ամյա պատանու նկատմամբ բռնության դեպքը․ ՆԳ նախարարի անունից միջնորդագիր է ներկայացվել ԿԳՄՍ նախարարինՍենատոր Գրեհեմը կոչ է արել դադարեցնել Պակիստանի միջնորդությունը ԱՄՆ-Իրան բանակցություններումՋրհեղեղներ Թուրքիայի սևծովյան ափամերձ տարածքում, կան տուժածներ Թրամփը պաշտոնական այցով ժամանել է ՉինաստանՎթար Դավիթ Բեկի փողոցում. փրկարարները բեռնատարից դուրս են բերել վարորդի դինAECOM ընկերությունը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի՝ իրենց մշակելիք տեխնիկատնտեսական գնահատման աշխատանքներըՖրանսիացին շատ ավելի երջանիկ է, երբ դժգոհ է ինչ-որ բանիցԿասեցվել է Կապանում գործող լցակայաններից մեկի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունըԵղբայրները կառուցվող մանկապարտեզից գողություն են կատարելԵԽԽՎ-ն հունիսի 7-ի ընտրություններին ՀՀ կուղարկի լիարժեք դիտորդական առաքելությունԱլ Նասրը 90+8-րդ րոպեին դարպասապահի ինքնագոլի պատճառով ձեռքից բաց թողեց հաղթանակըՄենք պետք է ավելի լավ խաղանք, այլ ոչ թե մեղադրենք մրցավարներինՎահե Հովեյանը՝ ըմբշամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթողԿրակոցներ չեն հնչել, Մասիսի համայնքային ու քրեական ոստիկաններն օպերատիվորեն արձագանքելով դեպքին՝ ձերբակալել են 9 անձի. ՆԳՆԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի շրջանակում «Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարություն է տարածելՄի շարք ուսուցիչներ և աշակերտներ աշխատանքային ժամերին մասնակցել են քարոզարշավիՌոբոտ-տրանսֆորմերը արդեն պատրաստ է զանգվածային արտադրությանՈղջունում ենք ՀՀ-ի հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը. ԱԳՆ խոսնակՊարգևատրվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման հաղթողներըՆիդերլանդների վարչապետը ալերգիկ ռեակցիայի պատճառով հոսպիտալացվել էրԱրմավիրի մարզի դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էՀայաստանի շուրջ քննարկում Բեռլինի Եվրոպայի տանըՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությանըՄի խումբ անձինք ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու համարԱրտաքին միջամտություններ, քաղաքական բեւեռացում, ապատեղեկատվություն. ԵԽԽՎ պատվիրակության առաջին զեկույցըTeam-ի աջակցությամբ Տավուշի աշակերտները մասնակցել են «Սիմֆոնիկ ԴասA» կրթական ծրագրին«Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով Էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-ի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի իրականացման մեկնարկի հետ կապված դիմել է գործարարներին12-ամյա տղային բուլինգի ենթարկելու դեպքով նախաձեռնվել է վարույթՀՀ ակախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների ներկայացման ժամկետը երկարաձգվել է
Գիտություն

ԵՊՀ ռեստարտ նախաձեռնությունը քաղքական մանիպուլյացիաներ է գործածում

Արմեն Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ինձ համար մտահոգիչ է, որ ԵՊՀ ռեստարտ նախաձեռնությունը կառուցողական երկխոսության, գործուն ծրագրերի առաջարկման փոխարեն քաղքական մանիպուլյացիաներ է գործածում՝ փորձելով պատրանք ստեղծել, և այդ պատրանքի ուժով մոլորեցնել ուսանողներին, դասախոսներին և առհասարակ՝ հանրությանը։ Ահա այս մտահոգությամբ տոգորված և մայիսի 29-ի նրանց բողոքի ակցիայից ազդված, հարկ եմ համարում ուսանողներին, դասախոսներին (հանրությանը) ներկայացել Ռեստարտ նախաձեռնության որոշ անդամների գործելաոճը, որն ինձ համար անընդունելի է առնվազն համալսարանում։

Կարծում եմ՝ իմ բռնած այս քննությունը օգտակար կլինի ինչպես քննադատական մտքի բանեցման համար, այնպես էլ՝ մեր պաշտպանվածության, և ամեն բան հալած յուղի տեղ չընդունելու համար։ Չէ՞ որ տիրապետելով դիմացինի մանիպուլյատիվ հնարքներին, մենք կարող ենք ստեղծել սեփական պաշտպանության միջոցներ։

Եվ այսպես․ մայիսի 29-ին ԵՊՀ ռեստարտ նախաձեռնության անդամները դուրս էին եկել բողոքի ակցիայի և կոչ էին անում ուսանողներին միանալ դասադուլի։ Լրագրողի այն հարցին, թե քննաշրջանի այս ընթացքում արդյոք ուսանողների համար խնդիր չի լինի դասադուլը, Ռեստարտ նախաձեռնության ակտիվ դերակատարներից Դավիթը նշում էր, որ «ամեն մեկս պարտավոր ենք ինչ-որ մի հատ նեղություն գոնե կրել, որպեսզի կարողանանք մեր լուման ունենալ։ Եթե մենք, մեր կոմֆորտ զոնայից դուրս չենք գալիս, մենք ոչ մի փոփոխություն չենք կարող անել»։ Հետաքրքրականն ու զավեշտալին այն է, որ մինչ այդ նախաձեռնության այս անդամն արդեն մայիսի 16-ին պաշտպանել էր իր կուրսային աշխատանքը և ավարտել համալսարանը։ Այսինքն՝ «իր կոմֆորտ զոնայից» դուրս գալու գաղափարը՝ առնվազն այս մասով, իրագործված չէ։

Ի թիվս մանիպուլյատիվ այլ հնարքների, նրանք կիրառել են հետևյալները․

⚠ «ՓԱՍՏԵՐԻ և ԹՎԵՐԻ ԽԱՂԸ» ՈՐՈՎ ՓՈՐՁ Է ԱՐՎՈՒՄ ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՍՏԱԿՈՒԹՅԱՆ ՊԱՏՐԱՆՔ ՍՏԵՂԾԵԼ ԵՎ ՄՈԼՈՐԵՑՆԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ։
Մինչ բողոքի ակցիան, արդեն Մայիսի 26-ից Ռեստարտ ուսանողական-քաղաքացիական նախաձեռնության անդամները ԵՊՀ գնումների պլանից դուրս էին հանել ինչ-ինչ թվեր և ներկայացնում էին դրանք որպես ֆինանսական չարաշահումներ։ Սոցիալական մեդիայում տարածել, ողողել և շրջանառության մեջ էին դրել այդ թվերը, իբրև թե «տեսե՛ք ինչ վատնումներ է տեղի ունենում համալսարանում»։ Այնինչ՝ մինչ այսօր դրա առնչությամբ չկա պատկան մարմինների գնահատականը։ Հիշեցնում եմ՝ անցել է չորս ամիս։

⚠ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՆ ՈՉ ԼՐԻՎ, ԱՂՃԱՏՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ։
Նույն այդ գնումների պլանից դուրս էին բերվել թվեր, որոնք միտումնավոր մեկնաբանվում էին ոչ լիարժեք՝ պատրանք ստեղծելով, իբր թե համալսարանում առկա է ֆինանսական վատնումներ, իբրև թե մեկ ծաղկեպսակը արժե 1․000․000 դրամ։ Այնինչ՝ նշված թիվը նախատեսված էր ողջ տարվա ընթացքում ծաղկեպսակներին հատկացվող գումարի առավելագույնը, և ոչ թե մեկ ծաղկի համար վճարվածը։

⚠ ԼՌԵԼՆ ՈՒ ՉԱՐՁԱԳԱՆՔԵԼԸ։
Հետաքրքրական է, բայց փաստ, որ լռելն ու չարձագանքելը նույնպես հնարքներ են մարդկանց ուշադրությունից ճշմարտությունը շեղելու համար։ Ակցիան նախաձեռնողները գեթ մեկ բառ չէին խոսում ուսումնառության ընթացքում ուսանողների ցուցաբերած թերություններից, կուրսային, դիպլոմային աշխատանքների առուծախից, ծանոթ-բարեկամի միջոցով գնահատական վաստակելուց։ Բնական է, չէ՞ որ նրանք փորձում են իրենց շարքերում համալրել նոր ուսանողների։
Հետաքրքրական է նաև այն, որ Ռեստարտ նախաձեռնության անդամներին մի քանի անգամ հրապարակավ հրավիրել եմ բանավեճի․ ձայն բարբառոյ յանապատի ՝ լռում են և չկա արձագանք։
Նույնիսկ, ռեկտորի հետ հանդիպման ժամանակ բողոքի ակցիայի մասնակիցները հնարավորություն կամ գեթ մեկ հարց չտվեցին ԵՊՀ աշխատակազմի ղեկավարին պարզելու՝ գնումների պլանից նշված թվերը։


⚠ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԲԱՐՈՒ և ՉԱՐԻ, ՍԵՎ ՈՒ ՍՊԻՏԱԿԻ ՄՏԱՑԱԾԻՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ։
Իրենց բողոքի ակցիան զուգակցելով աղմուկ-աղաղակներով համալսարանի վարչախմբին ներկայացնում էին չար, ուսանողին չհարգող, համալսարանը բիզնեսի վերածած, նախորդ իշխանությունների հետ սերտ կապեր ունեցողների խմբի։ Պարբերաբար սոցիալական մեդիայում շրջանառության էին դնում մի պատկեր, որտեղ շեշտվում էր, թե ուսանողը չի կարող քննության մասնակցել, եթե վարձավճարը չի մուծել։ Այնինչ՝ շատ տրամաբանական է, որ վճարովի համակարգում սովորող ուսանողները պետք է մուծեն վարձավճարները նախատեսված ժամկետում։
Բողոքի ակցիայում պարբերաբար հնչեցվում էին քաղաքական գործիչների անուններ, ովքեր շատերին հայտնի են իրենց վատ, բացասական կողմերով և կապում համալսարանի վարչական աշխատողների հետ։ Այլ կերպ ասած՝ «սևացնում» և «չարի կերպար են տալիս» վարչական աշխատողներին՝ պատրանք ստեղծելով, որ նրանք ուսանողների թշնամիներն են։ Ակնհայտ է, փորձում են դաշտը պարուրել էմոցիայով, երևույթներին տալ էմոցիոնալ երանգ։

⚠ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ։
Հայտարարություններում կային ոչ հիմնավոր, չստուգված և չապացուցված տվյալներ, մասնավորապես, որ համալսարանում դասախոսների և ուսանողների նկատմամբ առկա են քաղաքական հայացքների համար հետապնդումներ, անբարեհաճ վերաբերմունք քննադատական մոտեցում ունեցող անձանց նկատմամբ։ Այնինչ՝ չկա գեթ մեկ դասախոս կամ ուսանող, որ բարձրաձայնել է իր քաղաքական հայացքների համար իրեն հետապնդելու փաստերն ու իրողությունները։
Անում էին հայտարարություններ առ այն, որ համալսարանում չկա ակադեմիական միջավայր, պատրանք ստեղծելով, որ ամեն բան վատ է, ահավոր է և ավելի վատ չի լինում։

⛔ Ձևական տրամաբանության օրենքների խախտում, նենգափոխում, կեղծ համաբանություններ, պատճառ-հետևանք կապի աղճատում, բավարար հիմունքի բացակայությամբ եզրահանգումներ, տաֆտալոգիա, դեմագոգիա, չստուգված աղբյուրներին հղում անելը, հեղինակավոր իրադարձությունների կամ անձանց վկայակոչելը։

Փորձենք գալ հերթով․

⚠ ԿԵՂԾ ՀԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ մեկ օրինակ է, որ համալսարանի խնդիրները փորձում են լուծել ներքաղաքական դաշտում կիրառված մեթոդներով․ նույնացնելով համալսարանը քաղաքական դաշտի հետ, իբրև թե «փողոց փակելով հնարավոր էր հասնել քաղաքական իշխանության հրաժարականին, ապա նույնությամբ կարելի է փողոցային բողոքներով, աղմուկ-աղաղակների մեթոդի կիրառմամբ, հասնել ուզած արդյունքին մայր բուհում»։ (Ի դեպ, նման արշավ է սկսվել նաև Հայ առաքելական եկեղեցու հանդեպ)։ Այնինչ, հայտնի է, որ համալսարանն ու եկեղեցին ապաքաղաքական կառույցներ են, ու քաղաքական դաշտում կիրառում գտած մեթոդները նույնությամբ և նույն արդյունավետությամբ գործածելի չեն (կամ առնվազն կազմաքանդիչ են համալսարանում դրական փոփոխությունների հասնելու համար)։

⚠ Խոսելով ՊԱՏՃԱՌ-ՀԵՏԵՎԱՆՔ կապի աղճատումից, հարկ է նշել, որ ցուցարարները այնպիսի տպավորություն էին ստեղծում (իմա՝ պատրանք), իբրև թե ուսանողների խնդիրների պատճառը ղեկավարության վատ աշխատանքի հետևանքն է։ Դիցուք՝ ռեկտորի հրաժարականի պահանջի հիմնավորումներից մեկն այն էր, որ ուսանողը համալսարանը ավարտելուց հետո չի կարողանում աշխատանքի տեղավորվել,աշխատատեղ գտնել։ Այս կապակցությամբ, նույնիսկ իմ այն հարցին, թե արդյոք ռեկտորի փոփոխությամբ է, որ ուսանողներն ավարտելուց հետո աշխատատեղի պակաս չեն ունենալու, նախաձեռնության անդամներն անորոշ և հարցի էությունը շեղող պատասխան տվեցին։

⚠ ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՈՒՆՔԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՆԳԵԼԸ։
Նախաձեռնության անդամները, չունենալով հստակ փաստեր, ճշտված, հուսալի և անառարկելի ապացույցներ՝ մեղադրում էին համալսարանի ղեկավարությանը ֆինանսական չարաշահումների ու վատնումների մեջ։ Հիշեցնում եմ՝ մինչ այսօր որևէ փաստ չի արձանագրվել պատկան մարմինների կողմից (թեպետ ստուգումները շարունակվելու են հոկտեմբերից)։

⚠ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄԸ։
Իրենց գործողությունների հիմքում նշելով, վկայակոչելով հեղափոխությունը՝ վերջինիս հեղինակությունը փորձում են գործածել, և պատրանք ստեղծել, որ պահանջները բխում են հեղափոխության անունից։ Միևնույն ժամանակ, փորձ է արվում մենաշնորհել հեղափոխության արժեքները, «մոռանալով», որ հեղափոխության արժեքները ողջ հայության համար է։

⚠ Պիտակավորումը։ Ներշնչանք։ Գեբելսյան էֆֆեկտ՝ կրկնում։
Հետաքրքրական է, որ նշված մեթոդները սերտ և կորելյացիոն փոխկապակցման մեջ են։ Ի թիվս վատաբանմանն ու անվանարկմանը՝ կիրառվում է պիտակավորման գործընթացը։ Տարբեր ծաղրանկարներ, անձնական բնույթի վիրավորական գրառումներով, և դրանք պարբերաբար շրջանառության մեջ դնելով՝ նախաձեռնության անդամները աստիճանաբար անիրազեկ լսարանին մատուցում են իրենց իսկ ցանկալի աշխարհը կամ տվյալ մարդու մասին իրենց ցանկալի ընկալումը։

⚠ Հարցերի մոտեցման երկակի բնույթը կամ «двойной стандарт»:
Կարճատև ուսումնասիրությունը կփաստի, որ նախաձեռնության անդամներն իրենց ֆեյսբուքյան էջերում վատաբանում և գռեհիկ կերպով արտահայտվում են համալսարանում տիրող միջավայրի, ղեկավարության կամ այլախոհ անձանց մասին, այնինչ, իրենց մասին փակ խմբում կիսահումորային արտահայտությունների սքրիններ ձեռքբերելով մեծ աղմուկ և աղաղակ են բարձրացնում, իբրև թե՝ բա ամոթն ու պատկառանքն ուր մնաց։ Խոսում են ակադեմիական միջավայրի բացակայությունից, բայց իրենք են աղմուկ-աղաղակով, վերջնագրային պահանջներով, ակադեմիական կեցվածքից հեռու պահվածքով ներկայանում համալսարան։ /Ոչ հիմնավոր/ բողոքում են քաղաքական հայացքների պատճառով հետապնդումից, բայց իրենք են քաղաքական հայացքների համար հետապնդումներ իրականացնում՝ անվերջ նշելով համալսարանի ղեկավարության այս կամ այն անձի կուսակցական պատկանելիությունը։ Խոսում և բողոքում են իրենց առջև համալսարանի դռները փակելուց, բայց իրենք են փակում մարդու ճանապարհը և գրասենյակի մուտքի դուռը։ Միով բանիվ՝ կամայական և տարբեր չափանիշներով են գնահատում և որակավորում իրադրությունը՝ ի շահ իրենց և քաղաքական նպատակների։

⚠ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՂԾ ՊԱՏՐԱՆՔԸ։
Նախաձեռնության անդամները սովորաբար հանդես են գալիս ժողովրդի, ուսանողների և դասախոսների անունից, փորձելով ներկայացնել, որ իրենք ունեն մեծամասնության աջակցությունը, և որ իրենց պահանջն արդար է և ազնիվ։ Հատկանշական է, որ բողոքի ակցիայի մասնակները բացառապես ԵՊՀ ուսանողները չէին։ Մասնակցել են այլ համալսարանի ուսանողներ, քաղաքական ակցիաների շրջանակներից իրենց ծանոթ-ընկերներ, դպրոցականներ և ԵՊՀ վարչախմբից նեղացած ինչ-որ տարեց մարդիկ։ Իրենց կարծիքը չկիսող կամ չարձագանքող անձանց պարբերաբար մեղադրում, հանդիմանում և կշտամբում են կոնֆորմիզմի, հարմարվողականության, տաք տեղում լինելու, բայց խնդիրների նկատմամբ անտարբեր գտնվելու մեջ։

Շնորհակալություն ուշադրության համար։